Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Գլխավոր Կրթություն Ուսման Զեղչեր

Ուսման Զեղչեր

Ուսման Զեղչեր

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը գործում է նաև ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ համալսարանի ուսանողների համար։

Շահառու են այն սովորողները, որոնք.

✅2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին

✅ ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին,

✅ում ամուսինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին:

✅Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:

🗂2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում ստանալու համար շահառուները կարող են դիմել ուսումնական հաստատության ղեկավարությանը:

▶️▶️‼Միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

▶️անձը հաստատող փաստաթուղթ,

▶️մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ:

‼Ըստ անհրաժեշտության բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը տեղեկացնում է, որ ԱՀ Կառավարության կողմից փոխհատուցվելու են 2020-2021 ուսումնական տարվա միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների միայն առկա համակարգում սովորող տեղահանված ուսանողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների, նրանց երեխաների և ամուսինների վարձավճարների պարտքերը:

Ուստի հեռակա կարգով բոլոր սովորողները պետք է իրենք մուծեն իրենց ուսման վճարը, վերջին ժամկետը՝ հոկտեմբերի 15-ը: