Նորություններ

Նորություններ

05 Սեպ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 25-ԱՄՅԱԿԸ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում տեղի ունեցավ (05.09.21թ.) ընդլայնված գիտական նիստ՝ ռեկտոր Վարդան Հակոբյանի նախաձեռնությամբ:

Օրակարգում մի հարց էր՝ համալսարանի 25-ամյակի նշումը:

Չնայած բուհի 25-ամյակը լրանում է այս տարվա սեպտեմբերին, այնուամենայնիվ, որոշվեց այն հանդիսավոր կերպով տոնել առաջիկա գարնանը: Կոլեկտիվի կողմից հետաքրքիր առաջարկություններ արվեցին:

Տոնակատարությանը պատրաստվելու, այդ միջոցառմանն արտերկրի համագործակից բուհերի ներկայացուցիչներին հրավիրելու և այլ համապատասխան աշխատանքների մասին կոնկրետ հանձնարարականներ տրվեցին: Ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով:

×