Նորություններ

Նորություններ

08 Սեպ

ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՅԻՆ

Սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի ուսանողական խորհրդի անդամները հանդիպեցին առաջին կուրսեցիների հետ: Ուսխորհրդի փոխնախագահ Նարինե Առուշանյանը ներկայացրեց ուսանողական խորհրդի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև իրազեկեց նրանց իրավունքների ու պարտականությունների մասին, ծանոթացրեց համալսարանի ներքին կարգապահական կանոններին և նշեց, որ ակտիվ և կարգապահ լինելու դեպքում առաջին կուրսեցիները ևս հնարավորություն կունենան համալրել ուսանողական խորհրդի անդամների շարքերը:

-Մեր ուսանողական խորհուրդը ակտիվ է ինչպես համալսարանում, այնպես էլ համալսարանից դուրս: Ուսանողներից շատերը տարբեր նպատակներով ճանապարհորդել և մասնակցել են տարաբնույթ միջոցառումների, քննարկումների ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ ձեռք բերելով գիտելիքներ և մեծ շրջապատ,-իր խոսքում հավելեց Նարինե Առուշանյանը:

Վերջում ուսանողները հարցեր ուղղեցին ուսխորհրդի անդամներին և ներկայացրեցին առաջարկություններ: Հանդիպումը անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում:

Nature
Nature
Nature
×