Նորություններ

Նորություններ

01 Սեպ

2021-2022 ՈՒՍ․ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՈՎ

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում կրկին աշխույժ եռուզեռ էր։ Հանդիպումների դահլիճում առաջին կուրսեցիներին դիմավորեցին բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:

Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար նահատակվածների անմար հիշատակը:

Համալսարանի ՆԶՊ և ՖԴ ամբիոնի վարիչ Սամվել Բաղրյանը շնորհավորեց ներկաներին գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նոր ուսումնական տարին բոլորի համար կդառնա լուսավոր ճանապարհների սկիզբ։

Համալսարանին կից գործող քոլեջի տնօրեն Լիլիկ Հակոբյանը իր ելույթում նշեց․

«Մեր փոքրիկ Արցախը դեռ վիրավոր է, մենք բոլորս անցել ենք տառապանքների միջով, բայց չնայած այդ ամենին պարտավոր ենք այսօր ավելի շատ աշխատել․․․

Ձեզնից յուրաքանչյուրը պետք է լավ տիրապետի իր մասնագիտությանը, որպեսզի կարողանանք պահել և զարգացնել մեր մշակույթը, գիրն ու գրականությունը և այդպիսով հաղթենք թշնամուն։ Իսկ դրա համար համալսարանն ունի բոլոր պայմանները»:

Այնուհետև խոսքը տրվեց բուհի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Գեղամ Միքայելյանին։ «Ամենազորեղ ուժը գիտելիքն է,-ասաց նա,- գիտելիքներով զինված մարդն անպարտելի է»:

Վերջում ԱՀ ՊԲ ԱՀՏԱ բաժնի սպա, մայոր Արմեն Բարխուդարյանը Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30 ամյակի կապակցությամբ հակիրճ անդրադարձավ ԱՀ զարգացման հեռանկարներին, խոսեց մեր ազգային ոգու անպարտելիության մասին։

Nature
Nature
Nature
Nature
Nature
Nature
×