Նորություններ

Նորություններ

31 Օգս

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԻ ՇԵՄԻՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում օգոստոսի 31-ին տեղի է ունեցել հանդիպում ամբիոնների վարիչների, ստորաբաժանումների ղեկավարների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Քննարկման թեման ուսանողակենտրոն գործունեության հետագա կատարելագործման, ընդհանուր մոտիվացիայի ապահովման և կրթության արդյունավետության բարձրացման նոր լծակներ ներդնելու անհրաժեշտությունն էր։

Հանդիպումը բացեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։ Ողջունելով ներկաներին, նա նշեց նոր ուսումնական տարում կոլեկտիվի առաջնահերթ անելիքների մասին:

Այնուհետև խոսքը տրվեց բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանին: Նա ասաց․ «Պատերազմից հետո բուհի ռազմավարությունը չի կարող մնալ նույնը, այդ պատճառով նախ և առաջ մեր աշխատանքում պետք է առանձնացնենք առաջնահերթությունները և նախանշենք հետագա անելիքները, պետք է հասկանանք այսօր ինչ խնդիրներ կան երկրի առջև, և ինչպես կարող է բուհը ինչ-որ չափով աջակցել դրանց լուծմանը։ Չէ, որ յուրաքանչյուր կրթական հաստատություն իր առաքելությունն ունի, որով նպաստում է երկրի այս կամ այն հարցի լուծմանը»։

Համալսարանի պրոռեկտոր Յասաման Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ անցած ուսումնական տարին բարեհաջող ավարտելու համար և նշեց․ «Չնայած բազմաթիվ դժվարություններին, միասնական աշխատանքի շնորհիվ է, որ կարողացանք պատվով հաղթահարել մեր առջև դրված խնդիրները»:

Վերջում ամբիոնների վարիչները և ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով, ներկայացրին առաջարկություններ և ստացան համապատասխան հանձնարարականներ:

Nature
Nature
Nature
Nature
Nature
Nature
Nature
Nature
×