Նորություններ

Նորություններ

03 Սեպ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՐԸ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում սեպտեմբերի 3-ին մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Կրթության արժեհամակարգի դերը ժամանակակից մարտավարության հիմնախնդիրների իրականացման գործում» թեմայով:

Խորհրդակցությունը բացեց մանկավարժության ամբիոնի վարիչ Օքսանա Գասպարյանը։ Նա նշեց, որ հետպատերազմյան Արցախում կրթության ոլորտում առաջացած խնդիրները լուծելու, ինչպես նաև տեղահանված ուսուցիչներին, տարբեր տարիքային խմբերի երեխաներին բարոյահոգեբանական աջակցություն տրամադրելու և այլ հարցեր քննարկելու նպատակով ոչ միայն անհրաժեշտ, այլև հրատապ և խիստ պահանջված են նման հանդիպումները:

Այնուհետև խոսքը տրվեց բուհի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլլադա Բաղդասարյանին, ով կարևորեց ժամանակակից մանկավարժության հիմնախնդիրների իրականացման կառուցակարգերի պլանավորումը և նշեց, որ պետք է գիտահետազոտական աշխատանքների ապահովումը իրականացնել պլանավորված ձևով, պարբերաբար կազմակերպել գիտաժողովներ, գիտական ընթերցումներ և սեմինարներ:

Հանդիպման ժամանակ ելույթներով և առաջարկություններով հանդես եկան մ.գ.թ., դոցենտ Արկադի Թովմասյանը և մ.գ.թ., դոցենտ Արմինե Բաղդասարյանը:

Nature
Nature
×