Նորություններ

Նորություններ

06 Օգս

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Օգոստոսի 6-ին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում հանդիպել է ուսանողների և հասարակական կազմակերպությունների անդամների հետ: Մասնակցեցին նաև Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի ուսանողներ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հետպատերազմյան Արցախի վերականգման ուղղությամբ իրականացնվող աշխատանքները և կարևորվել քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը պետական ծրագրերում:

Ա. Բեգլարյանը նշել է, որ նախատեսվում է առաջիկայում կազմակերպել քաղհասարակության համաժողով, որի շրջանակներում Արցախում կհավաքվեն մեր քաղհասարակության բոլոր ներկայացուցիչները, ինչպես նաև հայաստանյան ու սփյուռքի հայկական կազմակերպությունների անդամները: Կներկայացնեն առկա ծրագրերը, պլաններն ու միասին կքննարկեն , թե ինչպես կարող են տարբեր ոլորտների զարգացման ծրագրեր իրականացնել Արցախում:

Վերջում Ա. Բեգլարյանը պատասխանել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ուսանողների հարցերին:

Nature
×