Նորություններ
Նորություններ
16 Մրտ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Հարգելի՜ պարոն Մկրտչյան,
Ստեփանակերտի <<Գրիգոր Նարեկացի>> պետհավատարմագրված համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը սրտանց շնորհավորում է Ձեզ, ԿԳՄՍ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Բարձր գնահատելով կրթության ու գիտության դերը պետության կայացման և զարգացման գործում` Արցախի համար այս ծանր օրերին պետք է համատեղ ջանքերով ու նվիրվածությամբ կարողանանք հաղթահարել բոլոր տեսակի մարտահրավերները և չնահանջելու պատրաստակամությամբ ամրապնդենք պետության հիմքերը:
Համոզված ենք` կունենանք առողջ համագործակցություն և արդյունավետ ծրագրերի համատեղ իրականացում։
Մաղթում ենք Ձեզ արգասաբեր գործունեություն և արարման ամուր կամք:
×