Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Նորություններ

Նորություններ

10 Մրտ

ՈԱԱԿ ՀԱՄԱԺՈՂՈՎ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ կայացավ «Հավատարմագրման գործընթացների ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» խորագրով համաժողով, որի  նպատակն էր փորձագետների հետ քննարկել հավատարմագրման սահմանված առաջնահերթությունները և ազդեցությունները ուսումնական հաստատությունների գործունեության վրա:
Համաժողովին, որպես փորձագետ մասնակցեց Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ  Ամալյա Գրիգորյանը:  
 Կարևորելով հավատարմագրման գործընթացների բարերար  ազդեցությունը «Գրիգոր Նարեկացի» համալսարանի գործընթացների վրա, նա նշեց, որ բուհը բարեհաջող անցնելով ինստիտուցիոնալ հավատարմագրում, այժմ պատրաստվում է ծրագրային հավատարմագրման: 
«Չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ պատերազմ, հետպատերազմյան ճգնաժամ, շրջափակում,այնուամենայնիվ  բուհը կարողանում է դիմակայել դրանց, ներդնել բարելավման մեխանիզմներ և ներկայանալ բոլորովին այլ որակով»:
Համաժողովն անցավ հետաքրքիր ձևաչափով, հագեցած և բուռն քննարկումների մթնոլորտում։

×