Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Նորություններ

Նորություններ

28 Հուն

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՈՏ

Հունիսի 28-ին  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր նստավայրում ընդունեց Հայաստանի և Արցախի գրողների միությունների ղեկավարներ, գրողներ Էդվարդ Միլիտոնյանին և Վարդան Հակոբյանին։
Հանդիպման ընթացքում զրույց ծավալվեց Արցախի ժողովրդի,նրան հուզող կարևոր խնդիրների շուրջ, շեշտվեց, մանավանդ, մեր ազգային  հոգևոր արժեհամակարգի պահպանման ու զարգացման գործում գրողների ակտիվության անհրաժեշտությունը, նշվեց, որ գրական-մշակութային շաբաթվա անցկացումն Արցախում արցախցու անկոտրում կամքի ու ոգու արտահայտություն է։
  Արծարծվեցին   նաև այնպիսի հարցեր, որոնց լուծումն առավել նպաստավոր դեր կխաղա, անշուշտ, մեր գրականության և
մշակույթի հետագա զարգացման գործում։
 

×