Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Նորություններ

Նորություններ

20 Հուն

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 17-ին աշխատանքային այցով Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում էր Սյունիքի մարզի Կապան համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյան, համայնքի ղեկավարի տեղակալներ Գոռ Թադևոսյան, Մարատ Հարությունյան, Մեսրոպ Արզումանյան,  համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյան, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արշամ Սարգսյան, Կապանի մշակույթի կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Սարգսյան, «Կապան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արթուր Համբարձումյան, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյան: 
Նրանց ուղեկցեցին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, տեղակալ Սուրեն Թամրազյանը, քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը: 
Հյուրերը նախ ծաղիկներ խոնարհեցին Նարեկացու պատվանդանին և 44-օրյա պատերազմում անմահացած նարեկցիների հիշատակը հավերժացնող հուշատախտակին, ապա հանդիպեցին բուհի ղեկավարության հետ: 
Բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը ողջունելով և բարի գալուստ մաղթելով հյուրերին, խոսեց համալսարանի ձեռքբերումների, հետագա անելիքների ու զարգացման հեռանկարների մասին և պատրաստակամություն հայտնեց Կապանի կրթական հաստատությունների հետ համագործակցության համար:
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը ջերմ ընդունելության համար:
«Ուրախ եմ իմանալ Սուրբ Նարեկացու անունը կրող համալսարանի ձեռքբերումների և հաջողությունների մասին,-ասաց նա,- համոզված եմ՝ մենք առիթներ կունենանք տարբեր ոլորտներում համագործակցության համար և պատրաստ ենք հնարավորության սահմաններում աջակցել բուհի նախաձեռնություններին: Այս հանդիպումը կլինի մեր արդյունավետ համագործակցության սկիզբը»:

×