Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Միջազգային կապ

Միջազգային կապ

ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ» ԹԵՄԱՅՈՎ

Հունվարի 25-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի արտաքին կապերի բաժնի կողմից իրականացվող «հրավիրյալ դասախոս» նախաձեռնության շրջանակներում, ՀՀ և սփյուռքի մասնագետների հետ կապերի ամրապնդման նպատակով, բուհի հեռավար դահլիճում տեղի ունեցավ առցանց դասախոսություն՝ «իրավունքից հրաժարվելը» թեմայով:

Դասախոսությունը վարեց հայ-ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը:

Հանդիպմանը մասնակցեցին իրավագիտության ամբիոնի դասախոսներ և ուսանողներ:

«ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՆԱ ՉԱՐՉՅԱՆԻ ՀԵՏ

 Փետրվարի 2-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հեռավար դահլիճում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց  առցանց դասախոսություն «Խոսքի խանգարումների, խոսքի խանգարումներ ունեցող երեխաների ու անձանց մասին, հասարակության վերաբերմունքը, ցուցաբերվող միջամտությունը» թեմայով: Դասախոսությունը վարեց  մանկավարժական գիտությունների թեկնածու, լոգոպեդ և հատուկ մանկավարժ Աննա Չարչյանը:  Խոսելով լոգոպեդի աշխատանքի առանձնահատկությունների,  խոսքի խանգարումների,  դրանց  առաջացման պատճառների մասին, նա նշեց, որ շատ կարևոր է  հասարակության վերաբերմունքը նման խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ: Նրանց պետք է ինտեգրել հասարակությանը, հնարավորություն տալ շփվելու, սովորելու իրենց հասակակիցների հետ:   Ավարտելով իր խոսքը՝ լոգոպեդը  պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին:  Վերջում մանկավարժության ամբիոնի վարիչ Օքսաննա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Աննա Չարչյանին  բովանդակալից և արդյունավետ զրույցի  համար: Հանդիպմանը մասնակցեցին ԳՆՀ դասախոսներ, մանկավարժության մեթոդիկա կրթական ծրագրի ուսանողներ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՐՎԱՌԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱՅՍՕՐ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԷՐ

Փետրվարի 3-ին Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վարվառա Մարգարյանը հյուրընկալվեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանում և հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի ու տնտեսագիտության բաժնի ուսանողների հետ:

Հանդես գալով «Գլոբալացումը և տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով դասախոսությամբ՝ ուսանողներին ներկայացրեց գլոբալացման մարտահրավերները, ժողովուրդների և պետությունների վրա նրա ունեցած ազդեցությունները, տնտեսության զարգացման քաղաքականությունը:

Ավարտելով ելույթը՝ Վ. Մարգարյանը պատասխանեց ուսանողների հարցերին:

Հանդիպումն անցավ անկեղծ և հետաքրքիր մթնոլորտում:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արտաքին կապերի բաժնի կողմից իրականացվող «Հրավիրյալ դասախոս» նախաձեռնության շրջանակներում փետրվարի 7-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանն առցանց հարթակում հյուրընկալեց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Պողոսյանին:

«Ժամանակակից տեխնոլոգիաները մանկավարժության մեջ, դրանց կիրառման արդյունավետությունը» թեմայով դասախոսություն ներկայացնելուց հետո, պատասխանեց դասախոսների և ուսանողների հարցերին:

Հանդիպմանը մասնակցեցին ԳՆՀ դասախոսներ, մանկավարժության ամբիոնի մագիստրոսներ:

«ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀՀ և սփյուռքի մասնագետների հետ կապերի ամրապնդման  նպատակով «Գրիգոր Նարեկացի» համալսարանի արտաքին կապերի բաժնի կողմից իրականացվող «հրավիրյալ դասախոս» նախաձեռնության  շրջանակներում ամեն շաբաթ Հայաստանի կամ սփյուռքի տարբեր ոլորտների մասնագետներ առցանց դասախոսություններ են վարում ուսանողների համար: Այսօր բուհի հեռավար լսարանում UCLA համալսարանի դասախոս, դոկտոր Ռուբինա Փիրումյանը հանդես եկավ «Ամերիկահայ ինքնության հոլովույթը գեղարվեստական գրականության մեջ գտած արձագանքներով» թեմայով առցանց դասախոսությամբ և պատասխանեց դասախոսների ու ուսանողների հարցերին:  Հանդիպմանը մասնակցեցին ԳՆՀ պրոֆեսորադասախոսական կազմը , հայոց լեզվի և գրականության, պատմության կրթական ծրագրերի ուսանողները:

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ

«Հրավիրյալ դասախոս» նախաձեռնության շրջանակներում փետրվարի 18-ին բուհի հեռավար դահլիճում տեղի ունեցավ առցանց դասախոսություն՝«Փաստաբանությունը Հայաստանում» թեմայով:

Դասախոսությունը վարեց փաստաբան, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյանը:

Հանդիպմանը մասնակցեցին իրավագիտության բաժնի ուսանողներ, դասախոսներ:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ԴՐԱՆՑ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ՀՀ և սփյուռքի մասնագետների հետ կապերի ամրապնդման նպատակով Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի արտաքին կապերի բաժնի կողմից իրականացվում է «հրավիրյալ դասախոս» նախաձեռնությունը, որի շրջանակներում այսօր համալսարանն առցանց հարթակում հյուրընկալեց երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, փաստաբան, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանին:

Փորձագետը խոսեց երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց դեմ ուղղված հանցագործությունների մասին և պատասխանեց ուսանողների ու դասախոսների հարցերին:

Հանդիպմանը մասնակցեցին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, իրավագիտության բաժնի ուսանողներ:

«ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ մարտի 15-ին բուհի հեռավար դահլիճում տեղի ունեցավ առցանց դասախոսություն՝ «Ո՞վ է հայը, ի՞նչ անելիքներ ունի պատմության այս պատասխանատու փուլում» թեմայով:

Դասախոսությունը վարեց մանկավարժ, Երևանի ավագանու նախկին անդամ, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ փոխնախագահ Սոնա Աղեկյանը:

Հանդիպմանը մասնակցեցին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ: