Կրթություն

Կրթություն

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելություն հետևյալ 9 մասնագիտությունների գծով:

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված  համալսարանն Արցախի և ՀՀ լավագույն բուհերից  է: Համալսարանը ստեղծվել է բանաստեղծ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի անմիջական ջանքերով, 1996 թվականին` պետական արտոնագրով: Բուհն, ի սկզբանե, կրում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը: 2011 թվականին համալսարանին կից հիմնադրվեց հումանիտար մասնագիտությունների գծով քոլեջ, որը թերի բարձրագույն կրթությամբ մասնագետներ է պատրաստում:

Քոլեջում ընդունելությունը կատարվում է առանց քննությունների, մրցութային կարգով և հարցազրույցով: Ընդունվել ցանկացողները պետք է ներկայացնեն  9-ամյա  կրթության  վկայական: Քոլեջում դասավանդում են հիմնականում բուհի՝ գիտական աստիճան ունեցող և փորձառու մասնագետները: Ուսուցումն իրականացվում է առկա ձևով, վճարովի: Զոհված ազատամարտիկների երեխանների ուսման վճարը փոխհատուցում է պետությունը: Ուսման տևողությունը 3-4 տարի է՝ կախված մասնագիտությունից:

Քոլեջի սովորողները ստանում են միջին մասնագիտական կրթություն, իսկ գերազանց կամ լավ գնահատականներով ավարտելուց հետո, շրջանավարտներն առանց միասնական քննությունների կարող են բարձրագույնում՝ երկրորդ կուրսից, շարունակել իրենց ուսումը համալսարանում համապատասխան մասնագիտությունների գծով: Քոլեջը տվել է 747 շրջանավարտ:

Այժմ քոլեջում սովորում են մոտ 500  ուսանողներ՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

1.Դասավանդում տարրական դասարաններում

2. Ռուսաց լեզվի դասավանդում

3.Հայոց լեզվի դասավանդում

4. Մենեջմենթ

5. Ֆինանսներ

6. Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

7. Ատամնատեխնիկական գործ

8. Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում

9. Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

10. Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

11. Թարգմանություն և գործավարություն

12. Զբոսաշրջություն