Գրիգոր Նարեկացի համալսարանի մասնագիտությունների ցանկ
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը կրթական և գիտամշակութային ինքնավար հաuտատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, uոցիալ-տնտեuագիտական, հումանիտար գիտության, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուuումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մաuնագիտական, բարձրագույն մաuնագիտական, հետբուհական մաuնագիտական մակարդակներում` oրենքով նախատեuված կարգով և կրթական ծրագրերի ձևերով:
Համալսարանի առաքելությունն է Արցախի Հանրապետության մարտահրավերների, առաջնահերթությունների և առանձնահատկությունների հաշվառումով, ազգային արժեհամակարգի արժևորումով, պատրաստել տեխնոլոգիաններին տիրապետող և աշխատաշուկայում մրցունակ կադրեր, ունակ դիմագրավելու և լուծելու ազգային, սոցիալական և մասնագիտական մարտահրավերները:
Համալսարանը ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու և իր կրթական առաքելությունն արդյունավետ կերպով իրականացնելու համար մշտապես նորացնում է իր կրթական ծրագրերի տեսականին ու բովանդակությունը, կիրառում դասավանդման և ուսուցման արդիական մեթոդներ, արդյունավետ օժանդակ ծառայություններ է մատուցում իր ուսանողներին։
ԳՆՀ ուսումնական գործընթացն իրականացնում է բարձրագույն դպրոցի լավագույն ավանդույթների, ԱՀ օրենսդրության և Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան: Ուսման ընթացքում սովորողները ստանում են հիմնավոր գիտելիքներ և հմտություններ, զարգացնում վերլուծական, հաղորդակցական և գործնական որակները: