Կրթություն
Կրթություն
Օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները սույն թվականին ավարտած ԱՀ քաղաքացիների, ինչպես նաև սույն թվականի գարնանը զորացրված դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 24-28-ը:
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է՝ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Արցախի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:
Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է՝
1. Տվյալ ուստարվա շրջանավարտները ներկայացնում են տնօրենի կողմից հաստատված լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու վերաբերյալ: Նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ,
2. 6 լուսանկար (3x4 սմ չափսի),
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ԱՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) և պատճեն,
4. Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են դրանք հավաստող փաստաթղթեր
5. Միջազգային և հանրապետական մրցույթների
/օլիմպիադաներ, փառատոներ/ դիպլոմներ
6. Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր, որը վճարվում է ԳՆՀ հաշվապահությունում՝ ընդունող հանձնաժողովում:
ԱՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգով սահմանված արտոնություններից օգտվելու դեպքում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերն են`
• Տեղեկանք զինծառայող ծնողի զոհվելու մասին (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Ծնողի մահվան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Դիմորդի ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):
• Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ լինելու մասին (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):
• Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Առանց ծնողական խնամքի մնալու մասին հաստատող փաստաթղթերը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):
• Զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու մասին (տեղեկանքի բնօրինակը և պատճեն 1 օրինակից):