Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Կանոնադրություն

Կանոնադրություն

ԳՆՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ
  1. ««Գրիգոր Նարեկացի» Համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն Ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
  2. ««Գրիգոր Նարեկացի» Համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագա տեքստում՝ համալսարան) կրթական և գիտահետազոտական ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար, մանկավարժական և տեխնիկական գիտություների ուղղությունով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը՝ հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական և լրացուցիչ կրթության մակարդակներում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:
  3. Համալսարանի իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասին պետական գրանցամատյանում գրառման) պահից: Ստեփանակերտի ««Գրիգոր Նարեկացի» համալսարան»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գրանցման համար 443. 110.00665, վկայական համար 001016 հիմնադրված 17. 01. 1996 թ.) ստեղծվել է վերակազմավորման ճանապարհով և հանդիսանում է ««Գրիգոր Նարեկացի» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավահաջորդը: Համալսարանն ունի իր ֆիրմային անվանմամբ կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու ֆիրմային այլ ռեկվիզիտորներ:
  4. Համալսարանը իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
  1. հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական և լրացուցիչ կրթության կազմակերպում.
  2. գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
  3. հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
  4. գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.
  5. օտարերկյա քաղաքացիների նախապատրաստական և բարձրագույն կրթության կազմակերպում.
  6. համակարգչային ծրագրերի, հաշվապահական և օտար լեզունների ուսուցման կազմակերպում.
  7. հանրակացարանաբնակ ուսանողերի կենցաղի կազմակերպում և սպասարկում.
  8. սովորողների և աշխատողների սննդի, հանգստի կազմակերպում:
  1. Համալսարանը կարող է իրականացնել նաև օրենսդրությամբ չարգելված ցանկացած տեսակի այլ գործունեություն:
  2. Համալսարանն իր գործունեությունը իրականացնում է Արցախի օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
  3. Համալսարանի անվանումն է՝
  1. հայերեն լրիվ՝ ««ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
  2. հայերեն կրճատ՝ ««ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ
  1. Համալսարանի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 44:

 

  1. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
  1. Համալսարանի առաքելությունն է՝ Արցախի Հանրապետության առաջնահերթությունների և առանձնահատկությունների հաշվառումով, ազգային արժեհամակարգի արժևորումով պատրաստել տեխնոլոգիաններին տիրապետող և աշխատաշուկայում մրցունակ կադրեր՝ ունակ դիմագրավելու և լուծելու ազգային, սոցիալական և մասնագիտական մարտահրավերները:
  2. Համալսարանի գործունեության հիմնական նպատակն է՝
  1. Հայ հասարակության ներքին պահանջների արժևորմամբ ու շուկայի կարիքների հաշվառմամբ և բարձրագույն մասնագիտական կրթության միջազգային փորձի ու սեփական նախաձեռնությունների զուգակցմամբ բարձրորակ կադրեր պատրաստել առավել հեռանկարային մասնագիտությունների գծով.
  2. կրթադաստիարակչական գործունեության միջոցով ապահովել ուսանողների հայրենասիրական ոգու դաստիարակումն ու ամրապնդումը, նպաստել մարդասիրության, ժողովրդավարության գաղափարների,  հասարակության բարոյական, մշակութային և գիտական արժեքների արմատավորմանն ու տարածմանը.
  3. ուշադրության կենտրոնում պահել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի գիտահետազոտական ներուժի զարգացումը, համալսարանի դասախոսների կատարելագործման խնդիրները ոչ միայն մասնագիտական, այլև օտար լեզուների, համակարգչային հմտությունների և նորարարական մեթոդների ներդրման ուղղությամբ.
  4. քայլեր ձեռնարկել օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապերի ընդլայնման ու սերտացման և բուհի  միջազգայնացման ուղղությամբ.
  5. քայլեր ձեռնարկել, որպեսզի որևէ ուսանողի ցանկությունը՝ սովորել համալսարանում չխոչընդոտվի ֆինանսական կամ այլ արգելքով, և կրթության ընթացքում որևէ ուսանողի առաջընթացն ու ձեռքբերումները չընդհատվեն ֆինանսական դժվարությունների պատճառով.
  6. կրթության որակի ապահովման և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.
  7. կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
  8. բնակչության շրջանում գիտելիքի տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը:
  1. Համալսարանի իրավասությունն է՝
  1. իրականացնելու բարձրագույն, հետբուհական կրթություն, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրերում.
  2. ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով իր ինքնավարության իրականացումը.
  3. ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում ինքնուրույնությունը.
  4. ըստ կրթական ծրագրերի՝ կազմակերպելու դիմորդների, այդ թվում օտարերկյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.
  5. որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու ֆակուլտետներ, ամբիոններ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.
  6. ինքնուրույն որոշելու բոլոր տարրակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը, ատեստավորումը, հեռացումը, ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.
  7. մշակելու ընտրովի պաշտոնների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու դրանք.
  8. սահմանելու և շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ.
  9. վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցում և այլն) իրականացումը.
  10. ֆինանսների կառավարումը՝ ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարումը, ուսման վարձի փոխհատուցումը, ուսանողական նպաստների տրամադրումը, համալսարանի պահպանմանն ու զարգացմանը և գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.
  11. սեփականության կամ օգտագործման նպատակով իրեն պատկանող գույքը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության հանձնելը.
  12. կնքելու պայմանագրեր և համաձայնագրեր հանրապետության և օտարերկյա համալսարանների, գիտական հիմնարկների, գիտակրթական կենտրոնների, պետական մարմինների, այլ կազմակերությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, սահմանված կարգով օտարերկյա պետություններում ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ և այլն.
  13.  օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը:
  1. Համալսարանում չեն թույլատրվում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը՝ բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների և միությունների:

 

  1. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
  1. Համալսարանի կառավարումը իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համապատասխան, ինքնակառավարման հիման վրա:
  2. Համալսարանի կառավարման մարմիններն են՝
  1. համալսարանի մասնակիցների ընդհանուր ժողովը.
  2. համալսարանի գիտական խորհուրդը.
  3. համալսարանի գործադիր մարմնի ղեկավարը՝ ռեկտորը.
  1. Անձը համարվում է մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից Ընկերության մասնակիցների գրանցամատյանում որպես այդպիսին գրանցվելու պահից: Մասնակիցները կարող են փոփոխվել Օրենսգրքով, Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով՝ մասնակիցների ընդունման, ազատման, հեռացման, ամբողջ բաժնեմասի օտարման միջոցով, ինչպես նաև մասնակցի ամբողջ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու կամ այն բռնագանձելու դեպքում:
  2. Համալսարանի յուրաքանչյուր մասնակից ժողովում ունի համալսարանի կանոնադրական կապիտալում իր բաժնեմասին համապատասխան ձայների քանակ:
  3. Ժողովի իրավասությունները, ինչպես նաև ժողովի ձևավորման և գործունեության կարգը, նրա անդամների լիազորությունների դադարեցման կարգը, ժողովի նախագահի իրավասությունները սահմանվում են ԱՀ օրենսդրությամբ,  սույն կանոնադրությամբ և համալսարանի ներքին  նորմատիվ փաստաթղթերով:
  4. Համալսարանի մասնակիցները իրավունք ունեն՝
  1. Օրենքով կամ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել համալսարանի կառավարմանը՝ ներկա գտնվել մասնակիցների ժողովին, հանդես գալ առաջարկություններով, մասնակցել օրակարգային հարցերի քննարկմանը և քվեարկել որոշումներ ընդունելիս.
  2. ստանալ համալսարանի գործունեությունից շահույթի մասը.
  3. համալսարանի լուծարման դեպքում ստանալ շահույթի իր մասը, պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի մասը կամ դրա արժեքը.
  4. սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ համալսարանի գործունեության մասին՝ գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, համալսարանի գործունեության այլ փաստաթղթերի հետ.
  5. ցանկացած պահի դուրս գալ համալսարանի մասնակիցների կազմից (անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից)
  6. հայցով դիմել դատարան՝ համալսարանի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումները բողոքարկման նպատակով.
  7. համալսարանի գույքի հաշվին համալսարանի կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում անվճար ստանալ համապատասխան քանակությամբ բաժնեմասեր.
  8. օգտվել օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
  9. Ընկերության մասնակիցները ունեն իրենց սեփականությունը հանդիսացող բաժնեմասերը (դրանց մասը) օտարելու կամ այլ՝ օրենքով չարգելված ձևով, այլ անձանց փոխանցելու իրավունք: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմաս նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք: Մասնակիցների կողմից իրենց վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չիրականացնելու դեպքում բաժնեմասերը կարող են օտարվել երրորդ անձանց: Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում համալսարանն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, եռամսյա ժամկետում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց իրացնել կամ որոշում ընդունել համալսարանի կանոնադրական կապիտալի նվազեցման մասին: Մասնակիցների նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է 15 օր: Մասնակիցների նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը չի կիրառվում այն դեպքում, երբ իրենց բաժնեմասերը կամ դրանց մի մասը օտարելու  ցանկություն են հայտնել համալսարանի բոլոր մասնակիցները միաժամանակ: Համալսարանի բաժնեմասերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում համալսարանի զուտ ակտիվների մեծությունը: Այդ դեպքում կողմերից որևէ մեկի պահանջով պետք է բաժնեմասերի արժեքը (կամ ընկերության զուտ ակտիվների մեծությունը) սահմանվի անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից:
  1. Համալսարանի մասնակիցները պարտավոր են՝
  1. Սույն կանոնադրությամբ սահմանված կարգի համաձայն կատարել ներդրումներ համալսարանի կանոնադրական կապիտալում:
  2.  Չհրապարակել գաղտնի տեղեկություններ համալսարանի գործունեության վերաբերյալ:
  3. Կատարել համալսարանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները
  4. Կատարել սույն կանոնադրության դրույթները:
  5. Ընկերությունից դուրս եկող մասնակցի հետ հաշվարկները կատարվում են հետևյալ կարգով.
  • արվում է կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասին համապատասխանող գույքի արժեքը, 
  • բաժնեմասի կամ գույքի արժեքը որոշվում է դուրս գալու պահից կազմված հաշվեկշռով որոշված  համալսարանի զուտ ակտիվների արժեքով,
  • մասնակցի կողմից ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա գույքը վերադարձվում է առանց մատուցելու մաշվածությունը,
  • մասնակիցը պարտավոր չէ վերադարձնել իր կողմից բարեխղճորեն ստացած շահույթը:
  1. Համալսարանի կանոնադրությամբ կամ մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատված կարգով սահմանված ժամկետում ներդրումներ չկատարող մասնակիցը պարտավոր է ուշացման համար վճարել չմուծված գումարի 10%-ի չափով տուգանք (ավանդներ ներդնելու պարտականությունը կատարելու համար): Սահմանված ժամկետից 3 ամսվա ընթացքում գումարը չմուծելու դեպքում մասնակիցը հեռացվում է համալսարանից, կամ համապատասխան չափով փոքրացվում է նրա բաժնեմասը, իսկ նրա մասերը մասնակիցների միաձայն համաձայնությամբ կամ բաժանվում են մնացած մասնակիցների միջև, համապատասխան չափով պակասեցվում է կանոնադրական կապիտալը:
  2. Այն մասնակիցը, որը սույն կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները չի կատարում կամ ոչ պատշաճ ձևով է կատարում, կամ իր գործողություններով խոչընդոտում է համալսարանի նպատակներին հասնելուն, կարող է հեռացվել համալսարանից՝ մասնակիցների միաձայն որոշմամբ:
  1. Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների (կամ նրանց լիազոր ներկայացուցիչների) ընդհանուր ժողովն է, որն ունի համալսարանի կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:
  2. Համալսարանի մասնակիցների ընդհանուր ժողովը հրավիրվում է համալսարանի ռեկտորի (գործադիր մարմնի ղեկավար) կողմից յուրաքանչյուր ուսումնական տարում առնվազն մեկ անգամ, արտահերթ ժողով կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր մասնակցի նախաձեռնությամբ:
  3. Ժողով հրավիրող մարմինը կամ անձինք պարտավոր են ժողովի անցկացման օրվանից ոչ ուշ, քան քսան օր առաջ այդ մասին ծանուցել ժողովի բոլոր մասնակիցներին: Որոշումները ընդունվում են մասնակիցների ընդհանուր ձայների թվի  պարզ մեծամասնությամբ:
  4. Համալսարանի մասնակիցների ընդհանուր ժողովը իրավունք ունի՝
  1. փոփոխություններ ու լրացումներ կատարել համալսարանի կանոնադրության մեջ.
  2. հաստատել համալսարանի կանոնադրությունը նոր խմբագրմամբ.
  3. ընդունել  հանալսարանի վերակազմակերպման, միավորման, միաձուլման և լուծարման մասին որոշումներ.
  4. լուծարման դեպքում նշանակել համալսարանի լուծարման հանձնաժողով, հաստատել լուծարման հաշվեկշիռները (այդ թվում նաև միջանկյալ և ամփոփիչ հաշվեկշիռները).
  5. հաստատում է իր աշխատակարգը.
  6. հաստատում է համալսարանի բյուջեն.
  7. ավելացնում կամ նվազեցնում է  կանոնադրական կապիտալի չափը.
  8. հաստատում է համալսարանի տարեկան հաշվապահական հաշվեկշիռը.
  9. ընդունում է որոշում համալսարանի ձեռք բերած շահույթը և կրած վնասները մասնակիցների միջև բաշխելու վերաբերյալ.
  10. ընդունում է որոշում  համալսարանի կողմից արժեթղթերի (պարտատոմսերի) թողարկման մասին.
  11. որոշում է ընդունում ընկերության գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքներ (խոշոր է  կոչվում այն գործարքը, որի առարկայի արժեքը կնքման պահին գերազանցում է համալսարանի զուտ ակտիվների մեծության մեկ քառորդը) կատարելու մասին.
  12. հիմնադրել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ.
  13. հաստատում է  համալսարանի մասնաճյուղի (մասնաճյուղերի) և այլ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համալսարանի կողմից հիմնադրվող հիմնարկի (հիմնարկների) կանոնադրություններ և այլ հիմնադիր փաստաթղթերը.
  14. ձևավորում է  համալսարանի գործադիր մարմինը.
  15. լսում է համալսարանի տարեկան հաշվետվությունները.
  1. Համալսարանի մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի քննարկել և որոշումներ ընդունել նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով և սույն կանոնադրությամբ ընդհանուր  ժողովի իրավասությանը պատկանող ցանկացած հարցի շուրջ:
  2. Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն: Այն համալսարանի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:
  3. Գիտական խորհուրդը գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 4 անգամ:
  4. Գիտական խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների և մասնակիցների ներկայացուցիչներից:
  5. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, մասնաճյուղերի, դեպարտամենտների, ֆակուլտետների ղեկավարները, ռեկտորի նշանակմամբ՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան: Գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներ են, որոնց առաջադրում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը:
  6. Համալսարանի  գիտխորհրդի նիuտը համարվում է իրավազոր, եթե դրան մաuնակցում է նրա անդամների կեսից ավելին (50% +1): Որոշումները ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
  7. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3 պահանջով:
  8. Գիտական խորհրդի կազմը հաստատում է ռեկտորը:
  9. Գիտական խորհուրդը՝
  1. հաuտատում է իր կանոնակարգը.
  2. հաստատում է համալսարանի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերը.
  3. հաստատում է համալսարանի կառուցվածքը.
  4. հաստատում է համալսարանի հաստիքացուցակը.
  5. քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.
  6. շնորհում է պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը, ընդունում է պատվավոր կոչումներ, համալսարանի լավագույն բարեկամներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ սահմանելու, համալսարանի մեդալով պարգևատրելու մաuին որոշումներ.
  7. հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում օրինակելի), ինչպես նաև  համալսարանի ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական փաստաթղթեր.
  8. ռեկտորի ներկայացմամբ` որոշում է օրենքով սահմանված կարգով uտեղծել, վերակազմակերպել, լուծարել համալսարանի այլ ֆակուլտետներ, գիտահետազոտական ինuտիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, ինչպեu նաև ամբիոններ և այլ կառուցվածքային uտորաբաժանումներ.
  9. հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընտրությունների ընթացակարգերը.
  10. սահմանված կարգով ընտրում է ֆակուլտետի դեկաններին և ամբիոնի վարիչներին.
  11. քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը.
  12. քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուններ և այլ նյութեր.
  13. ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ուսման վարձի չափը.
  14. իրականացնում է Արցախի Հանրապետության oրենuդրությամբ, միջազգային պայմանագրերով,  uույն կանոնադրությամբ և համալսարանի ներքին այլ կանոնակարգերով սահմանված այլ լիազորություններ.
  1. Համալսարանի գիտական խորհուրդը ունի գիտական քարտուղար (այսուհետ` քարտուղար), որը ընտրվում է գիտական խորհրդի կողմից:
  2. Գիտական խորհրդի նիստերն արձանագրվում են գիտական խորհրդի քարտուղարի կողմից:
  3. Համալսարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է համալսարանի գործադիր մարմինը՝ ռեկտորը:
  4. Ռեկտորը ընտրվում է համալսարանի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից :
  5. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է մասնակիցների ընդհանուր ժողովը.
  6. Ռեկտոր կարող է ընտրվել կամ նշանակվել գիտական աստիճան ունեցող, առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ ունեցող անձը:
  7. Համալսարանի ռեկտորը՝
  1. ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական և միջազգային գործունեությունը.
  2. առանց լիազորագրի գործել համալսարանի անունից (այդ թվում նաև դատարանում), ինչպես նաև  կնքել այնպիսի գործարքներ, պայմանագրեր և այլ համաձայնագրեր, որոնց կնքումը սույն կանոնադրությամբ վերապահված չէ համալսարանի մասնակիցների ժողովին կամ համալսարանի կառավարման այլ մարմնի.
  3. բանկերում բացել հաշվարկային և այլ հաշիվներ.
  4. կազմակերպում է համալսարանի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները՝ ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
  5. հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.
  6. տարեկան հաշվետվություններ է ներկայացնում համալսարանի մասնակիցների ժողովին.
  7. ապահովում է մասնակիցների ժողովի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.
  8. համալսարանի մասնակիցների ժողովին է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր.
  9. համալսարանի գիտական խորհրդին է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կանոնակարգերը, համալսարանի ներքին կարգապահական կանոնները, և այլ ներքին իրավական ակտեր.
  10. սույն կանոնադրության համաձայն՝ կազմավորում է համալսարանի գիտական խորհուրդը, և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.
  11. արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և համալսարանի գործունեությանը վերաբերվող այլ հրամաններ.
  12. աշխատանքի է ընդունում և օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատում համալսարանի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.
  13.  նշանակում և պաշտոնից ազատում է մասնաճյուղի, բաժանմունքի տնօրեններին, պրոռեկտորին (պրոռեկտորներին) և համալսարանի կառուցվածքային այլ ստորաբաժանման ղեկավարին (ղեկավարներին), բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերի.
  14. աշխատանքային պայմանագիր է կնքում ընտրված դեկանների, ամբիոնի վարիչների հետ.
  15. կասեցնում է համալսարանի գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը.
  16. իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունները հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.
  17. տալիս է համալսարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով.
  18. իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և համալսարանի այլ կառավարման մարմիններին չվերապահված լիազորություններ:
  1. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ռեկտորի հրամանով: Համալսարանի մասնակիցների ժողովի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է համալսարանի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր:
  2. Համալսարանի ռեկտորատի կազմը հաստատում է ռեկտորը:
  3. Պրոռեկտորները նշանակվում են ռեկտորի հրամանով և իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
  4. Համալսարանը կարող է ունենալ ինստիտուտներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, դեպարտամենտներ, ֆակուլտետներ, ամբիոններ, վարչություներ, բաժիններ, լաբորատորիաններ, գիտական գրադարան, քոլեջներ, վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզ և այլն: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով և կանոնակարգերով:
  5. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ ուսումնական և գիտական ամբողջություն է, որի միասնությունը ապահովում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպումը՝ նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:
  6. Համալսարանը ինքնուրույն է իր կառուցվածքային ձևավորման հարցում:
  7. Համալսարանի ներքին կառուցվածքային ստորաբաժանումներն (բաժիններ, վարչություններ, կենտրոններ և այլն) ստեղծվում ու վերացվում են համալսարանի գիտական խորհրդի որոշումով և ռեկտորի համապատասխան հրամանով, և գործում են համապատասխան կանոնադրություններով և կանոնակարգերով:
  1. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
  1. Սովորողների, այդ թվում՝ օտարերկյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համալսարան ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
  2. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով, ինչպես նաև վերը նշված ուսուցման ձևերի զուգակցմամբ կամ օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերով:
  3. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:
  4. Համալսարանում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:
  5. Համալսարանում կիրառվում են ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները՝ դասախոսություններ, գործնական, լաբորատոր և անհատական պարապունքներ, սեմինարներ, պրակտիկաներ, խորհրդատվություններ, ստուգողական աշխատանքներ և այլն:
  6. Համալսարանում բարձրագույն կրթությունը իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ, հավաստագիր, վկայագիր): Համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:
  7. Համալսարանում հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան:
  8.  Համալսարանում ասպիրանտուրա (հայցորդություն) ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա՝ Արցախի Հանրապետության օրենսդրության և համալսարանի համապատասխան փաստաթղթերի սահմանված կարգերով:
  9. Համալսարանում կարող են գործել գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդներ: Գիտական աստիճաններ շնորհվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  10. Համալսարանը կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրապարակում է գիտական պարբերականներ, ժողովածուններ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:
  11. Համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի աշխատողները, սովորողները, ինչպես նաև հրավիրված այլ մասնագետներ:
  12. Համալսարանում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:
  1. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
  1. Համալսարանի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական համակազմ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ և դասախոս, գիտական աշխատողներ), վարչական, ուսումնաօժանդակ, վարչատնտեսական, ինժեներատեխնիկական և այլ տարակարգերի:
  2. Համալսարանի սովորողներն են ուսանողները, դրսեկները, հայցորդները, ասպիրանտները և հետազոտողները:
  3. Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, աշխատանքային պայմանագրերով և համալսարանի այլ իրավական ակտերով:
  4. Համալսարանի աշխատողն իրավունք ունի՝
  1. համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու համալսարանի համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
  2. մասնակցել համալսարանի գործունեությանը վերաբերվող հարցերի քննարկմանը և լուծմանը.
  3. օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայություններից՝ համալսարանի կանոնադրությանը և աշխատանքային պայմանագրերին համապատասխան.
  4. ընտրելու ուսումնական գործընթացի դասավանդման մեթոդներ.
  5. ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ՝ մասնագիտական գործունեության համար.
  6. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի ներքին իրավական ակտերի սահմանված կարգով բողոքարկելու համալսարանի կառավարման մարմինների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ընդունած ակտերը.
  7. միավորվելու արհմիությունների և այլ հասարակական կազմակերպությունների մեջ.
  8. սահմանված կարգով ստանալու վճարվող կամ չվճարվող արձակուրդ.
  9. նախատեսված ժամկետներում և սահմանված կարգով ստանալու աշխատավարձ, հավելավճարներ, ինչպես նաև՝ պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ՝ դրամական)՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով.
  10. ըստ նախասիրությունների՝ կազմակերպելու և մասնակցելու համալսարանում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին:
  1. Համալսարանի աշխատողները ունեն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանանդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
  2. Համալսարանի աշխատողները պարտավոր են՝
  1. պահպանել և կատարել սույն կանոնադրությունը, համալսարանի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.
  2. կատարել համալսարանի ղեկավար մարմինների օրինական որոշումները.
  3. ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
  4. մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, առնվազն յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.
  5. սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում և հայրենասիրություն.
  6. սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնողական և ստեղծագործական ունակություններ.
  7. սահմանված ժամկետում կատարել բոլոր հանձնարարականներն ու առաջադրանքները.
  8. պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը.
  9. կատարել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և համալսարանի ներքին այլ իրավական ակտերով նախատեսված պարտականությունները:
  1. Համալսարանի աշխատողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրերով և համապատասխան պաշտոնի անձնագրերով:
  2. Համալսարանի ուսանողներ են համարվում սահմանված կարգով համալսարան ընդունված, ռեկտորի կողմից հրամանագրված և բարձրագույն մասնագիտական կրթական որևէ ծրագրով ուսումնառող անձիք:
  3. Համալսարանի սովորողը իրավունք ունի՝
  1. սեփական հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.
  2. ստանալու աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներ.
  3. հաճախելու համալսարանում կազմակերպված դասախոսություններին.
  4. մասնակցելու իրենց կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը) պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.
  5. մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.
  6. հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու եկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան.
  7. օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայություններից.
  8. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու համալսարանի կառավարման մարմինների աշխատանքներին.
  9. միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և այլ ուսանողական կառույցներում.
  10. ըստ նախասիրությունների՝ մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական ծրագրերին, գիտաժողովներին և սեմինարներին.
  11. բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամանները ու կարգադրությունները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով.
  12. ծանոթանալու համալսարանի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերին և ուսումնական փաստաթղթերին.
  13. սահմանված կարգով օգտվելու սովորողների համար համալսարանում սահմանված մի շարք արտոնություններից (ուսման վարձի զեղչեր, ուսման վարձի մասնակի փոխհատուցում, կրթաթոշակներ և այլն).
  14. սահմանված կարգով փոխադրվելու մեկ այլ ուսումնական հաստատություն՝ ներառյալ արտասահմանյան պետությունների համալսարաններ.
  15. Լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ՝ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
  16. Կրթությունն ընդհատված նախկին ուսանողը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու համալսարանում:
  17. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
  1. Համալսարանի սովորողները պարտավոր են՝
  1. սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առջադրանքները.
  2. հաճախել դասախոսությունների, սեմինարների, գործնական, արտալսարանային պարապունքների.
  3. տիրապետել բարձր որակավորում ունեցող ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքների,  հմտությունների և կարողությունների.
  4. հոգատար վերաբերվել համալսարանի գույքին.
  5. սահմանված կարգով և չափով կատարել համալսարանի առաջ ունեցած ֆինանսական պարտավորությունները.
  6. բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը.
  7. պահպանել համալսարանի կանոնադրությունը և ներքին կարգապահական կանոնները.
  8. ակտիվորեն մասնակցել համալսարանում և համալսարանից դուրս, ինչպես նաև համալսարանի կողմից կազմակերպվող կրթա-մշակութային, հասարակական միջոցառումներին:
  1. Սովորողների ինքնակառավարման, ներկայացուցչական ընտրովի մարմինը ուսանողական խորհուրդն է, որի կանոնադրությունը հաստատվում սահմանված կարգով:
  2. Այն սովորողները, ովքեր չեն կատարում ուսումնական լսարանային և արտալսարանային ծանրաբեռնվածությունը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն և խախտում են ուսումնական գործընթացի ժամանակացույցը, համալսարանի ներքին կարգապահական կանոնները և համալսարանի առաջ իրենց ֆինանսական պարտավորությունները, համալսարանի ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական և ֆինանսական տույժերի:

 

  1. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ
  1. Համալսարանի սեփականությունը կազմում են նրա բալանսում գտնվող շենքը, շինությունները, սարքավորումները, գույքը և մնացած ունեցվածքը:
  2. Համալսարանի ֆինանսական միջոցների հիմնական աղբյուրը ուսանողների ուսման վարձի գումարներն են:
  3. Համալսարանի ֆինանսական միջոցները կարող են գոյանալ նաև՝
  1. սույն կանոնադրությամբ նախաստեսված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում.
  2. միջազգային և տեղական դրամաշնորհային ծրագրերի մասնակցելու արդյունքում.
  3. Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և օտարերկյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում՝ բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, կտակած գույքը.
  4. Արցախի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի, ինչպես նաև այլ նպատակների համար հատկացված միջոցներ:
  1. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
  2. Համալսարանի ֆինանսական միջոցներն օգտագործվում են նրա ամենօրյա կենսագործունեության ապահովման, համալսարանի ուսումնանյութական բազայի ամրապնդման համար։
  3. Համալսարանում տարվում է համապատասխան գործավարություն, հաշվապահական ու վիճակագրական հաշվառում, սահմանված ձևով կազմվում ու ներկայացվում են ամսական, եռամսյակային ու տարեկան հաշվետվություններ։
  1. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
  1. Համալսարանի կանոնադրական կապիտալը կազմում է 71 254 000 (յոթանասունմեկ միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) դրամ, որը բաժանված է 100 բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 712540 (յոթ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր քառասուն) դրամ: Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի  շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Համալսարանի կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված չափից:

Համալսարանի բոլոր 100 բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են ընկերության մասնակիցներին, որոնց ցանկը և յուրաքանչյուրի ունեցած բաժնեմասերի քանակը (բաժնեմասը) բերված է սույն կանոնադրության բաղկացուցիչ մաս հանդիսացող հավելվածում:

  1. Ներդրված գույքի արժեքի փոփոխությունը և կանոնադրական կապիտալում մասնակիցների կողմից կատարված լրացուցիչ ներդրումները չեն ազդում յուրաքանչյուր մասնակցի ունեցած բաժնեմասի վրա, եթե սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ չեն մտցվել սույն կանոնադրությունում:
  2. Իր ներդրումն ամբողջությամբ կատարած համալսարանի մասնակցին տրվում է վկայական, որը չի  դասվում  արժեթղթերի կարգին:
  3. Համալսարանի մասնակիցները կարող են իրենց բաժնեմասերը օտարել սույն կանոնադրության սահմանված կարգով:
  4. Համալսարանի կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են համալսարանի մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին միայն համալսարանի մնացած մասնակիցների միաձայն համաձայնությամբ: Ընս որում բաժնեմասն անցնելու համար համաձայնություն տալու, ինչպես նաև ժառանգի (իրավահաջորդի) բաժնեմասից հրաժարվելու դեպքում դրա արժեքի վճարումը կատարվում է սույն կանոնադրության սահմանված կարգով:
  5. Համալսարանը կարող է փոփոխել կանոնադրական կապիտալի մեծությունը: Այդ մասին որոշումն ուժի մեջ է մտնում պետական ռեգիստրում համապատասխան փոփոխությունների պետական գրանցման դիմաց:
  6. Կանոնադրական կապիտալի մեծացում կարելի է միայն այն բանից հետո, երբ բոլոր մասնակիցները ստացել են իրենց ներդրումները:
  7. Համալսարանի կանոնադրական  կապիտալի մեծացումը կարող է կատարվել.

- Համալսարանի գույքի հաշվին:

- Համալսարանի մասնակիցների լրացուցիչ ներդրումների հաշվին:

-Երրորդ անձանց ներդրումների հաշվին:

-Համալսարանի մասնակիցների լրացուցիչ կամ երրորդ անձանց ներդրումների հաշվին կանոնադրական  կապիտալի մեծացման մասին որոշումն ընդունվում է ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ, որով  սահմանվում է լրացուցիչ ներդրումների գումարային արժեքը և ներդրումների կատարման կարգն ու ժամկետները: Ընդունված ժամկետի ավարտից հետո համալսարանի մասնակիցների ընդհանուր ժողովը պարտավոր է այն ընդունել (ձայների որակյալ մեծամասնությամբ) ներդրումների հաշվին ձևավորված կանոնադրական  կապիտալի և դրա հետ կապված սույն կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:

Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո համալսարանի զուտ  ներդրումների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել կանոնադրական կապիտալի նվազման  մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը պակասում է կանոնադրական կապիտալի՝ օրենքով սահմանված նվազագույն  չափից, համալսարանի ենթակա է լուծարման:

  1. Համալսարանի կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նրա բոլոր պարտատերերին սննկացնելուց հետո: Վերջիններս այդ դեպքում իրավունք ունեն պահանջել վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության համապատասխան պարտավորությունները և հատուցելու վնասները:
  2. Համալսարանի կանոնադրական կապիտալի նվազեցում կարող է կատարվել բոլոր մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքների փոքրացմամբ և (կամ) համալսարանի պատկանող բաժնեմասերի նկատմամբ:

Կանոնադրական կապիտալի մեծացման կամ փոքրացման մասին որոշումն ուժի մեջ է մտնում այդ փոփոխության  պետական գրանցման պահից:

  1. Ըստ համալսարանի պարտավորությունների, չի թույլատրվում նրա կողմից բռնագանձում կատարել  մասնակցի փայի նկատմամբ: Մասնակցի պարտքերը մարելու համար, նրա ունեցվածքի անբավարարության  դեպքում վարկատուներն իրավունք ունեն սույն կանոնադրության սահմանված կարգով պահանջել  պարտքատուի փայի առանձնացում:
  1. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
  1. Համալսարանը վերակազմակերպվում (միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում) և լուծարվում է օրենքով սահմանված կարգով, համալսարանի բաժնետերերի որոշմամբ:
  2. Լուծարման դեպքում մասնակիցների ժողովը նշանակում է համալսարանի լուծարման հանձնաժողով, հաստատում է լուծարման հաշվեկշիռները (այդ թվում նաև միջանկյալ և ամփոփիչ հաշվեկշիռները):
  3. Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն անցնում է համալսարանի մասնակիցներին, կանոնադրական կապիտալում իրենց ունեցաց բաժնեմասին հավասար:
  1. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
  1.  Համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, ինչպես նաև համալսարանի նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատելը տեղի է ունենում մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած մասնակիցների ձայների  3/4 ով:

Կանոնադրական կապիտալի չափի մեծացման հետ կապված դեպքերում որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ:

  1.  Համալսարանի կանոնադրության մեջ կատարված փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նման գրանցում կատարող պետական մարմնին այդ փոփոխությունների տեղեկացնելու պահից: Սակայն համալսարանը և նրա մասնակիցները նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը:

««ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ

 

««ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

մասնակիցների ցուցակ

 

 

  1.                                   Սլավիկ Հակոբյան – 35.627 000 դրամ 50 %

         (ստորագրություն)

անձնագիր.  AK 0530717, տրված «23» «09» 2010թ. 070 – ի կողմից.

ՀԾՀ՝ 3105480072

Հասցե՝ ԱՀ՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց, շ.15, բն.4:

 

 

  1.                                       Բելա Հակոբյան – 35.627 000 դրամ 50 %

                  (ստորագրություն)

անձնագիր.  AK 0650374, տրված «03» «11» 2010թ. 004 – ի կողմից.

ՀԾՀ՝ 7714490195

Հասցե՝ ՀՀ՝ ք. Երևան, Հր. Քոչար 14/2-11: