Հայտարարություններ
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 25-ին, ժամը 12:00-13:30 Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հեռավար լսարանում տեղի կունենա դասախոսություն:
Հրավիրյալ դասախոս՝ հայ-ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյան:
Թեմա՝ Իրավունքից հրաժարվելը:
Լսարան՝ իրավագիտություն կրթական ծրագրի 4-րդ և 5-րդ կուրսերի, մագիստրատուրայի ուսանողներ, դասախոսներ:
14/04/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում կազմակերպվում է «B» և «C» կարգի վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար տեսական և գործնական քննություն հանձնելու դասընթացներ:
Մանրամասների համար դիմել ԳՆՀ թիվ 5 լսարան կամ զանգահարել`
094-55-03-76
097-55-03-76
047-94-77-23
047-95-77-55
14/04/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ,
«Գրիգոր Նարեկացի» համալսարանը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 18:00-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի կունենա դասընթաց-բանավեճ` «ԶԼՄ-ների դերը 44-օրյա պատերազմի ընթացքում: Ինֆորմացիայի տարանջատման հմտությունները` հայկական լրատվամիջոցների օրինակով» թեմայով: Հիմնական բանախոսը հայտնի լրագրող, Անի հիմնադրամի համակարգող ու հիմնադիր Թաթուլ Հակոբյանն է, որի հոդվածներին ու հարցազրույցներին կարող եք ծանոթանալ ԱԼԻՔ ՄԵԴԻԱ հարթակում: Ծրագիրն իրականացվում է «Հարմոնիա շուշեցի կանանց» հկ-ի նախաձեռնությամբ` «Ես և դեմոկրատիան» նախագծի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորվում է EPF-ի կողմից: Նշենք, որ 10-ամսյա մրցութային ծրագրի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել սեփական տեսակետներն ու վերլուծությունները քննարկվող թեմաների վերաբերյալ: Լավագույն 10 աշխատանքները կարժանանան խրախուսանքների (Մրցանակային ֆոնդը` 450$):
Ցանկացողները կարող են դիմել ԳՆՀ մանկավարժության ամբիոն
14/04/2022
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՛ ուսանողներ. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կազմակերպում է հանդիպում «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի 4-րդ կուրսի ուսանողների համար: Հանդիպումը տեղի կունենա Zoom հարթակով, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին:
14/04/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին ԳՆՀ արևմտահայերենի հետազոտության գիտահետազոտական կենտրոնում տեղի կունենա հանդիպում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ՝ «Արցախյան հիմնահարցն արդի միջազգային իրողությունների հոլովույթում» թեմայով:
«Իրավագիտության ամբիոնի»-ի բոլոր դասախոսներին և «իրավագիտություն» մասնագիտացման ուսանողներին խնդրում ենք ներկա գտնվել հանդիպմանը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
14/04/2022