Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Հայտարարություններ

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հեռավար լսարանում տեղի կունենա առցանց դասախոսություն՝ «Փաստաբանությունը Հայաստանում» թեմայով:
Հրավիրյալ դասախոս՝ փաստաբան, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյան:
Լսարան՝ իրավագիտություն կրթական ծրագրի 4-րդ, 5-րդ կուրսերի մագիստրատուրայի ուսանողներ, դասախոսներ:

14/04/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 11-ին, ժամը 9:30-ին ԳՆՀ հեռավար դահլիճում տեղի կունենա առցանց դասախոսություն՝ «Ամերիկահայ ինքնության հոլովույթը գեղարվեստական գրականության մեջ գտած արձագանքներով» թեմայով:
Հրավիրյալ դասախոս՝ UCLA համալսարանի դասախոս, դոկտոր Ռուբինա Փիրումյան:
Լսարան՝ ԳՆՀ հայոց լեզվի և գրականության, պատմության կրթական ծրագրերի դասախոսներ, ուսանողներ:

14/04/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 3-ին, ժամը 11։00-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հեռավար դահլիճում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վարվառա Մարգարյանը հանդես կգա ելույթով՝ «Գլոբալացումը և տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով։

14/04/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 7-ին, ժամը 10-ին ԳՆՀ հեռավար լսարանում տեղի կունենա առցանց դասախոսություն՝ «Ժամանակակից տեխնոլոգիաները մանկավարժության մեջ, դրանց կիրառման արդյունավետությունը» թեմայով:

Հրավիրյալ դասախոս՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Պողոսյան:

Լսարան՝ ԳՆՀ դասախոսներ, մանկավարժության ամբիոնի մագիստրոսներ:

14/04/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 2-ին, ժամը 12:00-ին ԳՆՀ հեռավար լսարանում տեղի կունենա օնլայն դասախոսություն՝ «Խոսքի խանգարումների, խոսքի խանգարումներ ունեցող երեխաների ու անձանց մասին, հասարակության վերաբերմունքը, ցուցաբերվող միջամտությունը» թեմայով:

Հրավիրյալ դասախոս՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, լոգոպեդ և հատուկ մանկավարժ Աննա Չարչյան( սովորել և աշխատել է Լեհաստանում, մասնագիտացել գրելու և կարդալու դժվարություններ ունեցող երեխաների ուսումնական խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Դասավանդում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում, Մ. Նալբանդյանի անվան ՇՊՀ-ում և ԳազՊրոմ Արմենիա ՈՒՍՀ-ում՝ որպես լոգոպեդ):

Լսարան՝ ԳՆՀ մանկավարժության մեթոդիկա կրթական ծրագրի ուսանողներ, դասախոսներ, ԳՆՀ քոլեջի դասավանդում տարրական դասարաններում մասնագիտացման ուսանողներ, ծնողներ:

14/04/2022