Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Հայտարարություններ

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում կազմակերպվում է «B» և «C» կարգի վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար տեսական և գործնական քննություն հանձնելու դասընթացներ:

Մանրամասների համար դիմել ԳՆՀ թիվ 5 լսարան կամ զանգահարել`

094-55-03-76

097-55-03-76

047-94-77-23

047-95-77-55

14/04/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ,

«Գրիգոր Նարեկացի» համալսարանը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 18:00-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի կունենա դասընթաց-բանավեճ` «ԶԼՄ-ների դերը 44-օրյա պատերազմի ընթացքում: Ինֆորմացիայի տարանջատման հմտությունները` հայկական լրատվամիջոցների օրինակով» թեմայով: Հիմնական բանախոսը հայտնի լրագրող, Անի հիմնադրամի համակարգող ու հիմնադիր Թաթուլ Հակոբյանն է, որի հոդվածներին ու հարցազրույցներին կարող եք ծանոթանալ ԱԼԻՔ ՄԵԴԻԱ հարթակում: Ծրագիրն իրականացվում է «Հարմոնիա շուշեցի կանանց» հկ-ի նախաձեռնությամբ` «Ես և դեմոկրատիան» նախագծի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորվում է EPF-ի կողմից: Նշենք, որ 10-ամսյա մրցութային ծրագրի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել սեփական տեսակետներն ու վերլուծությունները քննարկվող թեմաների վերաբերյալ: Լավագույն 10 աշխատանքները կարժանանան խրախուսանքների (Մրցանակային ֆոնդը` 450$):

Ցանկացողները կարող են դիմել ԳՆՀ մանկավարժության ամբիոն

14/04/2022

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՛ ուսանողներ. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կազմակերպում է հանդիպում «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված  համալսարանի 4-րդ կուրսի ուսանողների համար: Հանդիպումը տեղի կունենա Zoom հարթակով, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին:  

14/04/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին ԳՆՀ արևմտահայերենի հետազոտության գիտահետազոտական կենտրոնում տեղի կունենա հանդիպում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ՝ «Արցախյան հիմնահարցն արդի միջազգային իրողությունների հոլովույթում» թեմայով:

«Իրավագիտության ամբիոնի»-ի բոլոր դասախոսներին և «իրավագիտություն» մասնագիտացման ուսանողներին խնդրում ենք ներկա գտնվել հանդիպմանը:

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

14/04/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը տեղեկացնում է, որ հեռակա համակարգում սովորող 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների համար դասապրոցեսը սկսվել է հոկտեմբերի 11-ից, իսկ 4-րդ և 5-րդ կուրսերի համար կմեկնարկի նոյեմբերի 8-ից:

14/04/2022