Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Հայտարարություններ

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի ուսանողներ,

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 1-ից:

Ժամը 10:00-ին բուհի մեծ դահլիճում (1-ին հարկ) կկայանա Արիության դաս:

Սիրով սպասում ենք բոլորիդ:

08/09/2022

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ԵՎ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՜ ուսանողներ

Ստեփանակերտի <<Գրիգոր Նարեկացի>> համալսարանը խնդրում է մինչև օգոստոսի 1-ը պարտադիր համալսարանի ընդհանուր բաժին ներկայացնել

անձը հաստատող փաստաթուղթ(անձնագիր, նույնականացման քարտ,ծննդյան վկայական), սոցիալական քարտ(պատճեն)

📌սոցիալական կարգավիճակը հաստատող տեղեկանք(առկայության դեպքում)։

08/09/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 15-ին, ժամը 11:00-ին  Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարնի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական, Լյուտովիկա և Հակոբ Այնթապլեան կենտրոնում  տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գուրգեն Գաբրիելյանի 95-ամյակին: 

09/07/2022

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը տեղեկացնում է, որ մինչև հուլիսի 15-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն այն ուսանողները, ովքեր հանդիսանում են.

1. Զոհված զինծառայողների ծնողներ, այրիներ և զավակներ

3. Արցախյան պատերազմների 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամներ,

4. Արցախյան պատերազմների 1-ին խմբի հաշմանդամների զավակներ,

5. Երկկողմանի ծնողազուրկ ուսանողներ:

09/07/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը հայտարարում է 2022-2023 ուս. տարվա ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

Առկա և հեռակա ուսուցում

1. Հայոց լեզու և գրականություն

2. Ռուսաց լեզու և գրականություն

3. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

4. Պատմություն

5. Իրավագիտություն

6. Տնտեսագիտություն

7. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ

8. Նախնական զինվորական պատրաստություն

9. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

10. Միջազգային հարաբերություններ:

Ի գիտություն միջնակարգ դպրոցի շրջանավարտների, հայտնում ենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությունների գծով թե' առկա, թե' հեռակա կարգով սովորել ցանկացող դիմորդների ընդունելության քննությունները կազմակերպվում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանում:

Ուսման տևողությունը. առկա` 4 տարի, հեռակա` 5 տարի:

Համալսարանն ընդունելություն է կատարում նաև մագիստրատուրայի բաժնում:

Առկա` 2 տարի, հեռակա` 2.5 տարի:

1. Հայոց լեզվի պատմություն և գրաքննադատություն

2. Հայ գրականության պատմություն

3. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

4. Ռուսաց լեզու և գրականություն

5. Պատմություն

6. Իրավագիտություն

7. Տնտեսագիտություն

8. Կառավարման տեղեկատվական համակարգեր

9. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ:

Համալսարանն ունի պետական կարգավիճակ. ուսանողներն օգտվում են պետության կողմից բուհերի համար նախատեսված բոլոր արտոնություններից: Նրանք ովքեր ընդունվում են առկա բաժին` անկախ մասնագիտությունից, բուհի ուսման վճարը փոխհատուցում է պետությունը:

Առկա համակարգի (երկրորդ փուլ) համար փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022թ. հունիսի 10-ը, իսկ հեռակա համակարգի համար՝ 2022 թ. օգոստոսի 1-ից:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք կամ զանգահարեք համալսարան (հասցե ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 44/46, հեռ. 94-18-59, 94-14-29):

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

1. Դիմում-հայտ (լրացվում է տեղում)

2. Չորս (4 ) լուսանկար (3×4 չափսի)

3. Կրթության մասին փաստաթղթի բնագիր

4. Անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն (անձնագիր, ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար)

5. Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում)

6. Սոցիալական կարգավիճակ ունեցող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԱՏ

09/07/2022