Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Հայտարարություններ

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը տեղեկացնում է, որ հեռակա համակարգում սովորող երկրորդ և երրորդ կուրսի ուսանողների համար դասապրոցեսը կմեկնարկի նոյեմբերի 14-ից։

15/11/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը տեղեկացնում է բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերում սովորող ուսանողներին, ովքեր 44-օրյա պատերազմի հետևանքով ձեռք են բերել 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն, որ մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն համալսարանի ընդհանուր բաժին։

21/10/2022

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ, ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արևմտահայերենի, Հայագիտության գիտահետազոտական, Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի կունենա հանդիպում ռազմական և քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի հետ:

21/10/2022

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԳՆՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արևմտահայերենի, Հայագիտության գիտահետազոտական, Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի կունենա հանդիպում շվիահար, Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր  և գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի հետ:

21/10/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի «Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական, Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան» կենտրոնում սեպտեմբերի 20-ից կմեկնարկեն գրաբարի, արևմտահայերենի, արևմտահայ գրականության, հայկական հարցի պատմության և սփյուռքահայ գրականության դասընթացներ՝ անվճար հիմունքներով:

Դասընթացների շրջանավարտները «Գրիգոր Նարեկացի» համալսարանի կողմից կստանան համապատասխան վկայականներ։

Ցանկացողները կարող են մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը դիմել «Գրիգոր Նարեկացի» համալսարան կամ զանգահարել 097 24 99 93 հեռախոսահամարին;

08/09/2022