Հայտարարություններ
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՜ ուսանողներ
Քոլեջի, բակալավրիատի առկա և հեռակա համակարգերի, մագիստրատուրայի դասացուցակները հասանելի են <<Գրիգոր Նարեկացի>> համալսարանի պաշտոնական կայքէջում։
Հղումը
http://www.grigornarekatsi.am/hy/usanox/dasacucak
03/02/2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լյուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում(3-րդ հարկ ) տեղի կունենա հանդիպում Գերմանիայից ժամանած գրող, թարգմանչուհի Ագապի Մկրտչյանի հետ: ԱՀ Գրողների միություն
03/02/2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին, ժամը 10։00-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի կունենա գիտաժողով՝ «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ» թեմայով:
ԾՐԱԳԻՐ
Բացման խոսք- Սևակ Հակոբյան
ԳՆՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու
Ուղերձի խոսք- Վարդան Դևրիկյան
ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր
1. Վարդան Հակոբյան - ԳՆՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. «Ժամանակի և Եղեռնի կանխազգացման ներքին աղերսները հայոց քերթության տիեզերական ընկալումներում»:
2. Վոլոդյա Հովսեփյան - ԳՆՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր Իրավաբան. «Ցեղասպանության հանցակազմը երիտթուրքերի արարքներում»։
3. Մհեր Քումունց - ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու․ «Բուրդուր։ Ղարաբաղի բարբառը արևմտահայ կյանքում»։
4. Սոկրատ Խանյան - գրող, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի թեման արևմտահայ պոեզիայում»։
5. Արկադի Թովմասյան - ԳՆՀ մանկավարժության ամբիոնի դասախոս, մ.գ.թ., պրոֆեսոր. «Արևմտահայերենի ուսուցման մի քանի խնդիրներ»։
6. Կիմ Գաբրիելյան - գրող, բանասիրական գիտությունների թեկնածու. «Հայոց ցեղասպանության էկզիստենցիալ ընկալման առանձնահատ¬կություն¬ները խորհրդահայ գրողների երկերում»։
Ը Ն Դ Մ Ի Ջ Ո Ւ Մ
7. Զինաիդա Բալայան - ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբինի վարիչ, բան. գիտ. դոկտոր. «Հայոց մեծ ցեղասպանության կոնցեպցիան և Հակոբ Օշականի «Մնացորդաց»-ը»։
8. Տաթև Սողոմոնյան - ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու. «Մուշեղ Իշխանի պոետական արվեստը»։
9. Մհեր Հարությունյան - Պատմական գիտությունների թեկնածու. «Արևմտահայ ուսուցիչները Արցախի դպրոցներում»։
10. Գեղամ Միքայելյան - ԳՆՀ դասախոս, տեխն. գիտ. թեկնածու. «Արևմտահայ գրական կյանքը եղեռնից առաջ և հետո»։
11. Սոնա Համբարձումյան - ԳՆՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիսերտանտ. «Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գեղարվեստական ավանդների ներկայությունը Միսաք Մեծարենցի և Սիամանթոյի ստեղծագործություններում»։
12. Ալիկ Սարգսյան - ԳՆՀ պատմության ամբիոնի դասախոս. «Այլադավան և ծպտյալ հայերը Թուրքիայում»։
13. Էդվարդ Մկրտչյան - ԳՆՀ դասախոս, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր. «Արևմտահայ իրականությունը անցյալ դարասկզբին. բացահայտումներ՝ գրականանության լույսի ներքո»։
Եզրափակման խոսք: Յուրաքանչյուր զեկուցողի հանձնվում է ԳՆՀ հավաստագիր:
15/11/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը տեղեկացնում է բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերում սովորող ուսանողներին, ովքեր 44-օրյա պատերազմի հետևանքով ձեռք են բերել 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն, որ մինչև սույն թվականի նոյեմբերի 21-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն ԳՆՀ ընդհանուր բաժին։
15/11/2022
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՛ ուսանողներ,
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը տեղեկացնում է բակալավրիատի առկա համակարգում սովորող 4-րդ կուրսի ուսանողներին, ովքեր հանդիսանում են ԱՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող սպա զինծառայողների զավակներ, որ մինչև սույն թվականի նոյեմբերի 21-ը պարտադիր համապատասխան տեղեկանք ներկայացնեն ԳՆՀ ընդհանուր բաժին:
15/11/2022