Հայտարարություններ
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը տեղեկացնում է, որ ԱՀ Կառավարության կողմից փոխհատուցվելու են 2020-2021 ուսումնական տարվա միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների միայն առկա համակարգում սովորող տեղահանված ուսանողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների, նրանց երեխաների և ամուսինների վարձավճարների պարտքերը:
Ուստի հեռակա կարգով բոլոր սովորողները պետք է իրենք մուծեն իրենց ուսման վճարը, վերջին ժամկետը՝ հոկտեմբերի 15-ը:
27/08/2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը կազմակերպում է 2021-2022 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությունների գծով.
1.Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
2. Հայոց լեզու և գրականություն
3.Ռուսաց լեզու և գրականություն
4. Իրավագիտություն
5.Տնտեսագիտություն
6.Պատմություն
7.Նախնական զինվորական պատրաստություն
8.Տեղեկատվական տեխնոլոգիաներ
9.Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
10.Միջազգային հարաբերություններ
Դիմորդները դիմում-հայտի հետ պետք է ներկայացնեն.
1. Միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
2. 6 լուսանկար (3X4 սմ չափսի),
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական), պատճեն,
4. Զինվորական գրքույկ և (կամ) զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունն անցնելու մասին,
5. Սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում),
6. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմներ (առկայության դեպքում),
7. Տվյալ և նախորդ տարվա միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում):
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք կամ զանգահարեք Գ. Նարեկացի համալսարան (հասցե ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 44/46, հեռ. 94-18-59, 94-14-29):
02/08/2021
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարանն աշխատանքի է հրավիրում գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսների՝ հետևյալ մասնագիտություններով.
1. Իրավագիտություն
2. Տնտեսագիտություն
3. Պատմություն
4. Ֆիզիկական դաստիարակություն
Անհրաժեշտ կարողություններ եւ հմտություններ
• դասընթացի մշակման, կառավարման կարողություններ,
• ուսուցման համագործակցային մեթոդների կիրառման, հետազոտական, ինքնուրույն եւ թիմում աշխատելու հմտություններ:
Աշխատանքի նկարագիր
• Իրականացնել ուսուցում` կրթական պետական եւ ԳՆՀ Պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման չափորոշիչներին համապատասխան
Ցանկացողներին խնդրում ենք դիմել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարան մինչեւ ս.թ. օգոստոսի 5-ը:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ +374 4794 18 59
19/07/2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
Մանրամասն այստեղ։
27/04/2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանը հայտարարում է դասախոսների՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածու, դոցենտ, առանց գիտական աստիճանի և (կամ) կոչումի, մրցույթ՝ հետևյալ մասնագիտություններով դասավանդելու համար:
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
- Տնտեսագիտություն
- Պատմություն
- Իրավագիտություն
- ՆԶՊ և ՖՊ
- Լեզու և գրականություն
- ՏՏ և բնագիտական առարկաներ
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք համալսարան (հասցե ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 44/46) կ
ամ զանգահարեք հեռ. 94-18-59, 94-14-29 հեռախոսահամարներով:
31/10/2019