Հայտարարություններ
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը տեղեկացնում է, որ հեռակա համակարգում սովորող 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների համար դասապրոցեսը սկսվել է հոկտեմբերի 11-ից, իսկ 4-րդ և 5-րդ կուրսերի համար կմեկնարկի նոյեմբերի 8-ից:
14/04/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանը շնորհավորում է բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և տեղեկացնում, որ սեպտեմբերի 1-ից քոլեջի և առկա համակարգի ուսանողների համար «Գրիգոր Նարեկացի» համալսարանում վերսկսում է դասապրոցեսը:
14/04/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը տեղեկացնում է, որ ԱՀ Կառավարության կողմից փոխհատուցվելու են 2020-2021 ուսումնական տարվա միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների միայն առկա համակարգում սովորող տեղահանված ուսանողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների, նրանց երեխաների և ամուսինների վարձավճարների պարտքերը:
Ուստի հեռակա կարգով բոլոր սովորողները պետք է իրենք մուծեն իրենց ուսման վճարը, վերջին ժամկետը՝ հոկտեմբերի 15-ը:
14/04/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը կազմակերպում է 2021-2022 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությունների գծով.
1.Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
2. Հայոց լեզու և գրականություն
3.Ռուսաց լեզու և գրականություն
4. Իրավագիտություն
5.Տնտեսագիտություն
6.Պատմություն
7.Նախնական զինվորական պատրաստություն
8.Տեղեկատվական տեխնոլոգիաներ
9.Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
10.Միջազգային հարաբերություններ
Դիմորդները դիմում-հայտի հետ պետք է ներկայացնեն.
1. Միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
2. 6 լուսանկար (3X4 սմ չափսի),
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական), պատճեն,
4. Զինվորական գրքույկ և (կամ) զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունն անցնելու մասին,
5. Սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում),
6. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմներ (առկայության դեպքում),
7. Տվյալ և նախորդ տարվա միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում):
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք կամ զանգահարեք Գ. Նարեկացի համալսարան (հասցե ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 44/46, հեռ. 94-18-59, 94-14-29):
14/04/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ ուսանողներ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանը շնորհավորում է բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և տեղեկացնում, որ սեպտեմբերի 1-ից քոլեջի և առկա համակարգի ուսանողների համար «Գրիգոր Նարեկացի» համալսարանում վերսկսում է դասապրոցեսը:
04/09/2021