Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Հայտարարություններ

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի «Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական, Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան» կենտրոնում սեպտեմբերի 20-ից կմեկնարկեն գրաբարի, արևմտահայերենի, արևմտահայ գրականության, հայկական հարցի պատմության և սփյուռքահայ գրականության դասընթացներ՝ անվճար հիմունքներով:

Դասընթացների շրջանավարտները «Գրիգոր Նարեկացի» համալսարանի կողմից կստանան համապատասխան վկայականներ։

Ցանկացողները կարող են մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը դիմել «Գրիգոր Նարեկացի» համալսարան կամ զանգահարել 097 24 99 93 հեռախոսահամարին;

08/09/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի ուսանողներ,

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 1-ից:

Ժամը 10:00-ին բուհի մեծ դահլիճում (1-ին հարկ) կկայանա Արիության դաս:

Սիրով սպասում ենք բոլորիդ:

08/09/2022

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ԵՎ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՜ ուսանողներ

Ստեփանակերտի <<Գրիգոր Նարեկացի>> համալսարանը խնդրում է մինչև օգոստոսի 1-ը պարտադիր համալսարանի ընդհանուր բաժին ներկայացնել

անձը հաստատող փաստաթուղթ(անձնագիր, նույնականացման քարտ,ծննդյան վկայական), սոցիալական քարտ(պատճեն)

📌սոցիալական կարգավիճակը հաստատող տեղեկանք(առկայության դեպքում)։

08/09/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 15-ին, ժամը 11:00-ին  Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարնի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական, Լյուտովիկա և Հակոբ Այնթապլեան կենտրոնում  տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գուրգեն Գաբրիելյանի 95-ամյակին: 

09/07/2022

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը տեղեկացնում է, որ մինչև հուլիսի 15-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն այն ուսանողները, ովքեր հանդիսանում են.

1. Զոհված զինծառայողների ծնողներ, այրիներ և զավակներ

3. Արցախյան պատերազմների 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամներ,

4. Արցախյան պատերազմների 1-ին խմբի հաշմանդամների զավակներ,

5. Երկկողմանի ծնողազուրկ ուսանողներ:

09/07/2022