Հայտարարություններ
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 15-ին, ժամը 11:00-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարնի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական, Լյուտովիկա և Հակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գուրգեն Գաբրիելյանի 95-ամյակին:
09/07/2022
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը տեղեկացնում է, որ մինչև հուլիսի 15-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն այն ուսանողները, ովքեր հանդիսանում են.
1. Զոհված զինծառայողների ծնողներ, այրիներ և զավակներ
3. Արցախյան պատերազմների 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամներ,
4. Արցախյան պատերազմների 1-ին խմբի հաշմանդամների զավակներ,
5. Երկկողմանի ծնողազուրկ ուսանողներ:
09/07/2022
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՆՀ ՔՈԼԵՋԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՊԵՏՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՔՈԼԵՋԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն առանց քննությունների՝ հետևյալ մասնագիտությունների գծով
1. Հայոց լեզվի դասավանդում
(ուսման տևողությունը՝ 4 տարի, որակավորումը՝ հայոց լեզվի ուսուցիչ)
2. Ռուսաց լեզվի դասավանդում
(ուսման տևողությունը՝ 4 տարի, որակավորումը՝ ռուսաց լեզվի ուսուցիչ)
3. Ֆիզիկական կուլտուրա և սպորտ
(ուսման տևողությունը՝ 4 տարի, որակավորումը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, սպորտի մասնագետ):
4. Դասավանդում տարրական դասարաններում
(ուսման տևողությունը՝ 4 տարի, որակավորումը՝տարրական դասարանի ուսուցիչ):
5. Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
(ուսման տևողությունը՝ 3 տարի, որակավորումը՝ տնտեսագետ, հաշվապահ):
6. Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
(ուսման տևողությունը՝ 4 տարի, որակավորումը՝տեխնիկ)
7. Ատամնատեխնիկական գործ
(հիմնական կրթության հիմքով՝ ուսման տևողությունը՝ 3 տարի, միջնակարգ կրթությամբ՝ 2 տարի, որակավորումը՝ատամնատեխնիկ)
8. Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտու
(ուսման տևողությունը՝ 3 տարի 6 ամիս, որակավորումը՝ տեխնիկ)
Քոլեջը գերազանց կամ հարվածային գնահատականներով ավարտողներն իրենց ուսումը՝ համապատասխան մասնագիտությունների գծով, կարող են առանց ընդունելության քննությունների շարունակել բարձրագույնի հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կուրսերից՝ օգտվելով ուսման վճարի զգալի զեղչերից:
Պետությունը փոխհատուցում է ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների, արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամների երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների ուսման վճարները:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի հունիսի 10-ից:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել կամ այցելել համալսարան (հասցե ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 44/46, հեռ. 94-18-59, 94-14-29):
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր
1. Դիմում-հայտ (լրացվում է տեղում)
2. Չորս (4 ) լուսանկար (3×4 չափսի)
3. Կրթության մասին փաստաթղթի բնագիր
4. Անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն (անձնագիր, ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար)
5. Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում)
6. Սոցիալական կարգավիճակ ունեցող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր
09/07/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը հայտարարում է 2022-2023 ուս. տարվա ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.
Առկա և հեռակա ուսուցում
1. Հայոց լեզու և գրականություն
2. Ռուսաց լեզու և գրականություն
3. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
4. Պատմություն
5. Իրավագիտություն
6. Տնտեսագիտություն
7. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
8. Նախնական զինվորական պատրաստություն
9. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
10. Միջազգային հարաբերություններ:
Ի գիտություն միջնակարգ դպրոցի շրջանավարտների, հայտնում ենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությունների գծով թե' առկա, թե' հեռակա կարգով սովորել ցանկացող դիմորդների ընդունելության քննությունները կազմակերպվում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանում:
Ուսման տևողությունը. առկա` 4 տարի, հեռակա` 5 տարի:
Համալսարանն ընդունելություն է կատարում նաև մագիստրատուրայի բաժնում:
Առկա` 2 տարի, հեռակա` 2.5 տարի:
1. Հայոց լեզվի պատմություն և գրաքննադատություն
2. Հայ գրականության պատմություն
3. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
4. Ռուսաց լեզու և գրականություն
5. Պատմություն
6. Իրավագիտություն
7. Տնտեսագիտություն
8. Կառավարման տեղեկատվական համակարգեր
9. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ:
Համալսարանն ունի պետական կարգավիճակ. ուսանողներն օգտվում են պետության կողմից բուհերի համար նախատեսված բոլոր արտոնություններից: Նրանք ովքեր ընդունվում են առկա բաժին` անկախ մասնագիտությունից, բուհի ուսման վճարը փոխհատուցում է պետությունը:
Առկա համակարգի (երկրորդ փուլ) համար փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022թ. հունիսի 10-ը, իսկ հեռակա համակարգի համար՝ 2022 թ. օգոստոսի 1-ից:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք կամ զանգահարեք համալսարան (հասցե ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 44/46, հեռ. 94-18-59, 94-14-29):
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր
1. Դիմում-հայտ (լրացվում է տեղում)
2. Չորս (4 ) լուսանկար (3×4 չափսի)
3. Կրթության մասին փաստաթղթի բնագիր
4. Անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն (անձնագիր, ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար)
5. Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում)
6. Սոցիալական կարգավիճակ ունեցող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԱՏ
09/07/2022
ՎԱՐԴԱՏՈՆ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 19-ին, ժամը 11:00-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա Վարդատոն՝ նվիրված միջնադարի հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն:
18/05/2022