Գիտական նորույթ
Գիտական նորույթ
«Դիցաբանական և աստվածաշնչյան մոտիվները Եղիշե Չարենցի ստեղծագործության մեջ»
Մարտի 22-ին տեղի ունեցավ ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Շիրինյանի «Դիցաբանական և աստվա-ծաշնչյան մոտիվները Եղիշե Չարենցի ստեղծագործության մեջ» գրքի շնորհանդեսը:
Ելույթ ունեցողները քննարկեցին և իրենց կարծիքներն արտահայտեցին գրքի վերաբերյալ:
ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի Տաթև Սողոմոնյանը, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ամբիրոնի դասախոս, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր, բանաս¬տեղ¬ծու¬հի Ալիսա Բաղդասարյանը, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Օքսաննա Գասպարյանը նշեցին, որ Անի Շիրինյանի գիրքը հնարավորություն է տալիս ընթերցողին նորովի բացահայտել ու սիրել Չարենցին:
Գրքի հեղինակ Անի Շիրինյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ջերմ խոսքերի համար․ «Ես,- ասաց նա,- Չարենցով եմ ճանաչել և սիրել հայ գրականությունը: Ուսումնասիրությունը համեստ փորձ է բացահայտելու Չարենց մարդուն, բանաստեղծին և փիլիսոփային»:
Վերջում բուհի ռեկտոր Վարդան Հակոբյանը «Գրիգոր Նարեկացի» հարթաքանդակ և գրքեր նվիրեց Անի Շիրինյանին, ինչպես նաև պատմաբան Մհեր Հարությունյանին՝ բուհի գիտաժողովին ակտիվ մասնակցություն ունենալու համար։
11/04/2022