Գիտական նորույթ
Գիտական նորույթ
Անի Շիրինյանին շնորհվեց գիտական աստիճան
Վերջերս Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Անի Շիրինյանը ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանեց ատենախոսություն «Դիցաբանական և աստվածաշնչյան մոտիվները Չարենցի ստեղծագործություններում» թեմայով։
2021թ․ փետրվարի 4-ին այն հաստատվեց․ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 003 Գրականագիտության մասնագիտական խորհուրդը Անի Դավիթի Շիրինյանին շնորհեց բանասիրական գիտությունների թեկնածուի (Ժ.01.02 թվանիշով) գիտական աստիճան։
Շնորհավորում ենք։
11/04/2022