Գիտական նորույթ

Գիտական նորույթ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Օրերս Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի  թիվ 11Ա/Կ հրամանով հաստատվեց Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի գիտական խորհրդի 08.04.2019թ. հ. 8 որոշումը՝ Ամալյա Վահանի Գրիգորյանին գրականագիտություն մասնագիտությամբ  դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին:

Ամալյա Գրիգորյանը  Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի Որակի ապահովման և Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնների  տնօրենն է։

2015թ․ Ամալյա Գրիգորյանը ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ազգային-ազատագրական պայքարի արտացոլումը արցախյան պոեզիայում» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Նա հեղինակ է գրականագիտական մի շարք հոդվածների և աշխատությունների, որոնք տպագրվել են «Գիտական ընթերցումներ» (2009թ), «Նարեկ» (2011թ․), «Լրատու» (2009թ․, 2011թ․), «Դպրատուն» (2014թ., 2015թ․, 2016թ․, 2017թ․, 2018թ․), «Գիտական տեղեկագիր» (2011թ․, 2015թ․, 2016թ․,  2017թ․), «Հայագիտական հանդես» (2015թ․), «Գրական թերթ», «Եղիցի լույս», «Ազատ Արցախ», այլ պարբերականներում ու գրականագիտական առանձին գրքերով՝ «Ազատամարտի արցախյան պոեզիան։ Պատմական ուրվագիծ» (2015թ․), «Ազատամարտի արցախյան պոեզիան» (վերահրատարակություն, 2015թ․), «Բառը Ժամանակի զուգահեռականներում» (2018թ․) և «Գեղագիտությունը և բանաստեղծությունը․ Սարինյանի հետ» (2018թ․)։

«Գրական ստեղծագործության ուսուցման արդյունավետության և որակի բարձրացման մի քանի հարցեր» ուսումնամեթոդական ձեռնարկը հեղինակի գիտական ուսումնասիրությունների հինգերորդ ժողովածուն է։

Ամալյա Գրիգորյանը Արցախի գիտնականների միության, ինչպես նաև ՀՀ և ԱՀ գրական կազմակերպությունների անդամ է։

 

 

 

ԳՆՀ հատուկ թղթակից

Անահիտ ՄԱՃԿԱԼՅԱՆ

07/11/2019