Գիտական նորույթ

Գիտական նորույթ

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ

Փետրվարի19-ին, Արցախի գրողների միության և Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի նախաձեռնությամբ, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է նաև Արցախ աշխարհում։ Գանձասարի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Թումանյանի ստեղծագործության ազգային ու համամարդկային ընդգրկումները և արդիականությունը» խորագրով։
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ գիտաժողովի զեկուցումները տպագրվել են առանձին գրքով՝ համալսարանի «Դպրատուն» հրատարակչության կողմից։ Հոդվածների հեղինակները փորձում են նորովի ներկայացնել մեծ գրողի ստեղծագործության առանձնահատուկ գծերը, ցույց տալ նրա բացառիկ տեղն ու դերը հայ գրականության զարգացման գործում։ Ժողովածուն նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին։ Այն ընդգրկում է հետևյալ հոդվածները՝ Վարդան Հակոբյան՝«Պատկեր․ առարկայականությունից դեպի տրամաբանականը կամ ժամանակի և տարածության տարրալուծումը բառի մեջ», Արտաշես Ղահրիյան՝ «Թումանյանն ամենուր է», Սոկրատ Խանյան՝ «Հովհաննես Թումանյան և Վիլյամ Շեքսպիրը», Արկադի Թովմասյան՝ «Ժողովրդական կերպարներ. նրանց հոգեբանական դրսևորումները», Ամալյա Գրիգորյան՝ «Գրողի քննադատական հայացքները և նրա արծարծած խնդիրների արդիականությունը», Վարդան Դևրիկյան՝ «Թումանյանի պոեմները ժողովրդական բանահյուսության և հավատալիքների կոնտեքստում», Ազատ Եղիազարյան՝ «Մարդու կոչումը և արարքը» ¥Հովհ․ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը¤, Ռենա Մովսեսյան՝ «Թումանյանի լեզվի ժողովրդայնության դրսևորումը «Ազգային ողբերգության արտացոլումը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում», Դոնարա Գաբրիելյան՝ «Ованес Туманян и Русская литература», Կիմ Գաբրիելյան՝ Թումանյանի գեղարվեստական արձակի որոշ առանձնահատկություններ», Ռոբերտ Եսայան՝ «Հովհաննես Թումանյանի գրական ավանդները և նրանց ազդեցությունը ժամանակակից գրականության զարգացման վրա», Զինաիդա Բալայան՝ «Բալլադների փիլիսոփայական մեկնադաշտը», ԴավիթՄիքայելյան՝ «Գրողի երգիծանքը. այն երկար խորհրդածելու առիթ է տալիս», Նանար Սիմոնյան՝ «Մանկագրության զարգացման վերընթացն անցյալ դարասկզբի հայ գրականության ընդհանուր համապատկերում», Սոնա Համբարձումյան՝ «Հովհաննես Թումանյան գրողը մարդու իրավունքների պաշտպանության պայքարում», Աննա Բալայան՝ «Գրականությունների բարեկամությունը ժողովուրդների բարեկամություն է», Տաթևիկ Պողոսյան՝ «Իսահակյան-Թումանյանը գրական բարեկամության մի քանի դրվագներ», Անի Շիրինյան՝ «Թումանյանի ստեղծագործական ոգեշնչումները և նրա սուրբ գրային խորհրդածությունները», Մհեր Քումունց՝ «Ձայնարկությունների իմաստային-ոճական դրսևորումները Հ․ Թումանյանիերկերում», Եվա Մնացականյան՝ «Հովհ․ Թումանյանի մանկական ստեղծագործությունների արժևորման մի քանի ուրվագծեր», Անգելինա Առստամյան՝ «Իրականի և անիրականի համադրումը հեքիաթում»:

07/11/2019