Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Գիտական ժողով

Գիտական ժողով

ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 5-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով «Ազգային միաբանության գաղափարի մուրացանյան ընկալումները՝ որպես հայրենիի լինելիության առաջնային նախապայման. գրականությունը և ժամանակի մարտահրավերները» թեմայով։

Գիտաժողովը բացեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:

Այնուհետև խոսքը տրվեց բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանին: Ողջունելով ներկաներին, նա նշեց, որ Մուրացանին նվիրված գիտաժողովի նպատակը նրա ստեղծագործությունների արժևորումն է, ավելին՝ Մուրացանի գաղափարաբանության նորովի ընկալումը: Նրա ստեղծագործությունները երբեք չեն կորցնելու իրենց արդիականությունը: Այդ գաղափարները այսօր և վաղը կլինեն արդիական և կշարունակեն ազգային ոգով կրթել, դաստիարակել մեր սերունդներին:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի խոսքով Մուրացանի ստեղծագործությունը մայր ժողովրդի երազած որդին է, նրա իղձերի ու երազանքների գեղարվեստական խտացումն է. «Խոսել Մուրացանի երկերի մասին, նշանակում է բացել ժողովրդի հոգու դռները, շոշափել նրա դժվարին ճակատագրի շերտերը, հանդիպել նրա անցյալի մարգարեներին, սեղան նստել ներկայի առյուծասիրտ հայորդիների հետ ու շարունակել ճանապարհը հայոց եռագույնի ծփանքի ներքո»-նշեց նա»:

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Շիրինյանը («Մուրացանի ստեղծագործության գեղարվեստական առանձնահատկությունները»), Իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանը («Պետականության հիմնահարցը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպում»), «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Ալիկ Սարգսյանը («Գևորգ Մարզպետունի» վեպի պատմական ակունքները»), բանաստեղծ, երգիծաբան Դավիթ Միքայելյանը («Մուրացանյան օրերի ժամանակագրությունը»), ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զինաիդա Բալայանը («Սիլլոգիզմի փիլիսոփայական, պատմահոգեբանական պարադիգմաները, նորի և ավանդականի մերձեցումները և Մուրացանի գեղարվեստը. «Անդրեաս Երեցը»), ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարինե Սառաջյանը («Ազգային գոյաբանության հիմքերը Մուրացանի ստեղծագործություններում»), «Գրիգոր Նարեկացի» համալսա¬րանի ՏՏ և բնագիտական առարկաների դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Գեղամ Միքայելյանը( «Առաքելության ազգային-մարդասիրական դրսևորումները պատմավիպասանի ստեղծագործության մեջ»), «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հայոց լեզվի պատմության և գրաքննադատության բաժնի մագիստրատուրայի I կուրսի ուսանողուհի Նատալի Օհանյանը («Կնոջ կերպարը գրողի երկերում»)։

Վերջում զեկուցումների շուրջ քնարկումներ տեղի ունեցան:

11/04/2022