Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Գիտական ժողով

Գիտական ժողով

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 125 ԱՄՅԱԿԻՆ

Մարտի 21-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Ժամանակը և ազգային ոգին Չարենցի ստեղծագործություն-ներում» թեմայով:

Գիտաժողովը բացեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:

«Չարենցն այն հզոր դեմքն է, որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին։ Նա համաշխարհային երևույթ է, բացառիկ հանճար: Չարենցի ցանկացած տողի ու պատկերի մեջ հայոց ազգային ոգին է՝ գեղարվեստական ու գաղափարական ինքնատիպ մարմնավորման մեջ։ Չարենցը մեծ նորարար է»։

Բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանն ընդգծեց, որ գիտաժողովը նպատակ ունի մեկ անգամ ևս վերարժևորելու Չարենցի անցած ճանապարհն ու ստեղծագործու-թյունը․ «Այսօր մենք ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակներում և ունենք ազգային ոգու պահպանման, ինքնության կորսման խնդիր: Եվ բոլորս, առաջնորդվելով չարենցյան գաղափարներով, պատգամներով, որոնք այսօր էլ արդիական են, պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել այս բարդ իրավիճակներում»:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Շիրինյանը («Չարենցի սուրբգրային երկերը»), իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանը («Չարենցի երկու բանտարկությունը»), հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռենա Մովսեսյանը («Չարենցյան լեզվական մշակույթ»), ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը («Գրողի նորարարությունը «Գիրք ճանապարհին» գրքում. փիլիսոփայություն և գեղագիտություն»), Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը («Ե.Չարենցի «Պատմության քառուղիներով» պոեմի լեյտմոտիվը և անցյալի վերաիմաստավորման պատմականության սկզբունքը»), «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Ալիկ Սարգսյանը («Երգի հեղափոխականը»), ԳՆՀ մագիստրատուրայի հայոց լեզվի պատմության և գրաքննադատության բաժնի ուսանողուհի Նատալի Օհանյանը («Երեք երգ՝ տխրադալուկ աղջկան գրքի գեղարվեստական խորհուրդը») և ուրիշներ:

Զեկուցումների շուրջ ծավալվեցին քննարկումներ։

Ապա կայացավ նաև ԳՆՀ հայոց լեզվի և գրականու¬թյան ամբիո¬նի վա¬րիչ, բանա-սիրա¬կան գիտությունների թեկնածու Անի Շիրինյանի «Դիցաբանական և աստվա-ծաշնչյան մոտիվները Եղիշե Չարենցի ստեղծագործության մեջ» գրքի շնորհանդեսը:

Ելույթ ունեցողները քննարկեցին և իրենց կարծիքներն արտահայտեցին գրքի վերաբերյալ:

ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի Տաթև Սողոմոնյանը, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ամբիրոնի դասախոս, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր, բանաս¬տեղ¬ծու¬հի Ալիսա Բաղդասարյանը, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Օքսաննա Գասպարյանը նշեցին, որ Անի Շիրինյանի գիրքը հնարավորություն է տալիս ընթերցողին նորովի բացահայտել ու սիրել Չարենցին:

Գրքի հեղինակ Անի Շիրինյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ջերմ խոսքերի համար․ «Ես,- ասաց նա,- Չարեն¬ցով եմ ճանա¬չել և սիրել հայ գրա¬կա-նու¬թյունը: Ուսումնասիրությունը համեստ փորձ է բացահայտելու Չարենց մարդուն, բանաստեղծին և փիլիսոփային»:

Վերջում բուհի ռեկտոր Վարդան Հակոբյանը «Գրիգոր Նարեկացի» հարթաքանդակ և գրքեր նվիրեց Անի Շիրինյանին, ինչպես նաև պատմաբան Մհեր Հարությունյանին՝ բուհի գիտաժողովին ակտիվ մասնակցություն ունենալու համար։

11/04/2022