Ամբիոններ
Ամբիոններ

Հայոց լեզու և գրականության ամբիոն
Հայոց լեզու և գրականության ամբիոն
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի գրականության ամբիոնը գործում է «Հայոց լեզու և գրականություն» ամբիոնի հիման վրա, որը հիմնադրվել է 1996-1997 ուսումնական տարում։
Կրթությունն իրականացվում է ուսումնառության տարաբնույթ մեթոդների, հեռավար դասընթացների, ՀՀ և արտերկրի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից հրավիրյալ գիտնականների միջոցով:
Ամբիոնը թողարկում է մասնագետներ համալսարանին կից գործող քոլեջում ևս:
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվում են գիտական հոդվածներ, գիտագործնական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ և ուսումնասիրություններ։
Ամբիոնի նպատակն է
բարձր որակավորված բանասեր-մանկավարժների պատրաստումը՝ ընդունակ զբաղվելու մանկավարժական և գիտական գործունեությամբ։
Ամբիոնի աշխատակիցներն են
Ժաննա Ռաֆիկի Բեգլարյան - բ.գ.թ, ամբիոնի վարիչ
Ամալյա Գրիգորյան - բ.գ.թ., դոցենտ, դասախոս
Նանար Վիլենի Սիմոնյան - բ.գ.թ., դասախոս
Աննա Արմենի Բալայան - դասախոս
Տաթևիկ Պողոսյան - դասախոս