Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Ամբիոններ

Ամբիոններ

Իրավագիտության ամբիոն

Իրավագիտության ամբիոնը հիմնադրվել է 1996-1997 ուսումնական տարում:

Ամբիոնն իրականացնում է նաև մագիստրոսական կրթություն:

Ամբիոնի դասախոսական կազմը միաժամանակ ներգրավված է մեր պետության դատաիրավական համակարգի տարբեր ոլորտներում: Դասախոսները տեսական գիտելիքների հետ մեկտեղ ուսանողներին փոխանցում են իրենց իրավակիրառ հմտությունները, ներկայացնում են դատական պրակտիկան:

Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվում են գիտական հոդվածներ, գիտագործնական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ և ուսումնասիրություններ։

 

 

Ամբիոնի նպատակն է.

պատրաստել իրավաբանի մասնագիտության պատասխանատու և առաջատար կրողներ, ովքեր կտիրապետեն մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշներին:

 

Կրթական ծրագրի նպատակն է.

  1. պատրաստել օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, ինչպես նաև մասնավոր ոլորտում աշխատելուն կողմնորոշված իրավագիտության ոլորտում տեսական և գործնական հիմնարար պատրաստվածություն ունեցող մասնագետներ,

 

  1. Ձևավորել իրավաբան-մասնագետներ, ովքեր ունակ են մեկնաբանել ԱՀ/ՀՀ օրենսդրության նորմերը, իրականացնել իրավական խորհրդատվություն, իրավական օգնության և ներկայացուցչության գործառույթներ:

 

  1. Զարգացնել ուսանողների մոտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը:

 

  1. Պատրաստել իրավաբան-մասնագետներ, ովքեր կարող են կողմնորոշվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների կառուցվածքում, իրավասության մեջ:

 

  1. Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացումը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին:

 

  1. Իրականացնել հետազոտություներ` ուղղված կրթության բովանդակության արդիականացմանը և միջազգայնացմանը:

Ամբիոնի աշխատակիցներն են
Վլադիմիր Հովսեփյան - իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր իրավաբան
Գրետա Արզումանյան - Ի.գ.թ., ԱՀ վաստակավոր իրավաբան
Սոնյա Համբարձումյան - Դասախոս
Նելլի Պետրոսյան - դասախոս
Նորա Միրզոյան - դասախոս
Քրիստինե Թովմասյան - դասախոս
Գեղամ Հարությունյան - դասախոս