Ֆակուլտետներ

Ֆակուլտետներ

ՆԶՊ և ՖԴ ամբիոն

Նախազորակոչային և ֆիզիկական դաստիարակության ամբիոնը հիմնադրվել է 2007-2008 ուսումնական տարում:

Ամբիոնը մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և խթանում ուսանողների մասնակցությունը տարբեր մարզական միջոցառումների:

Կրթական արդյունավետ միջավայր ապահովելու համար համալսարանն  ունի համապատասխան կահավորված մարզադահլիճ՝ վոլեյբոլի, բասկետբոլի դաշտեր, սեղանի թենիս, զինանոց, մարզագույք և ուսումնանյութական բազա:

Ամբիոնը թողարկում է մասնագետներ համալսարանին կից գործող քոլեջում ևս:

Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվում են գիտական հոդվածներ, գիտագործնական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ և ուսումնասիրություններ։

Ամբիոնի նպատակն է․

պատրաստել խորը գիտելիքներով, ֆիզիկական պատրաստվածությամբ և գործնական հմտություններով օժտված բարձրորակ կադրեր, որոնք կկազմեն ազգային կրթական համակարգի և գիտելիքահենք հասարակության մաս և կբավարարեն աշխատաշուկայի մշտանորոգ պահանջները՝ կրթության, գիտության, առողջ ապրելակերպի, ինչպես նաև հասարակական կյանքի այլ բնագավառներում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:

 

Ամբիոնի աշխատակիցներն են
Սամվել Բաղրյան - ամբիոնի վարիչ, դասախոս
Նինել Ավանեսյան Գենադիի - դասախոս
Սվետլանա Գավրուշի Ֆիրյան - դասախոս
Վալերի Եֆրեմի Քոչարյան - դասախոս