Ամբիոններ
Ամբիոններ

Օտար լեզուների ամբիոն
Օտար լեզուների ամբիոնը կազմավորվել է 2019-2020 ուսումնական տարում։ Մինչ այդ՝ սկսած 2011 թվականից, այն որպես բաժին գործում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնին առնթեր։
Ամբիոնի կրթական գործունեությունը ծավալվում է քոլեջի, բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերում։
Ամբիոնի դասախոսական կազմը միաժամանակ աշխատում է զարգացնել ուսանողների հաղորդակցման հմտություններն ու կարողությունները՝ ներգրավելով նրանց գիտամանկավարժական ոլորտում։
Կրթությունն իրականացվում է ուսումնասիրության նորարար տարաբնույթ մեթոդների կիրառումամբ, հեռավար դասընթացների միջոցով։
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվում են գիտական հոդվածներ, գիտագործնական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ և ուսումնասիրություններ։
Ամբիոնի նպատակն է․
«Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության մասնագետների պատրաստումը, ովքեր կունենան հիմնարար և համակարգված գիտելիք, կկարողանան այդ հմտություններն ու գիտելիքները օգտագործեն հետագա ուսումնական գործընթացի համար և իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին։
Ամբիոնի աշխատակիցներն են
Ելենա Գրիգորյան - դասախոս
Աննա Բալայան - ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դասախոս
Նանար Երեմյան - դասախոս