Ամբիոններ
Ամբիոններ

ՆԶՊ և ՖԴ ամբիոն
Նախազորակոչային և ֆիզիկական դաստիարակության ամբիոնը հիմնադրվել է 2007-2008 ուսումնական տարում:
Ամբիոնը մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և խթանում ուսանողների մասնակցությունը տարբեր մարզական միջոցառումների:
Կրթական արդյունավետ միջավայր ապահովելու համար համալսարանն ունի համապատասխան ուսումնամեթոդական բազա՝ կահավորված մարզադահլիճ՝ վոլեյբոլի, բասկետբոլի դաշտեր, սեղանի թենիս, զինանոց, մարզագույք:
Ամբիոնը թողարկում է մասնագետներ համալսարանին կից գործող քոլեջում ևս:
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվում են գիտական հոդվածներ, գիտագործնական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ և ուսումնասիրություններ։
Ամբիոնի նպատակն է․
Պատրաստել ֆիզիկական պատրաստվածությամբ և գործնական հմտություններով օժտված բարձրորակ կադրեր, որոնք կկազմեն ազգային կրթական համակարգի և գիտելիքահենք հասարակության մաս և կբավարարեն աշխատաշուկայի մշտանորոգ պահանջները՝ կրթության, գիտության, առողջ ապրելակերպի, ինչպես նաև հասարակական կյանքի այլ բնագավառներում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:
Ամբիոնի աշխատակիցներն են
Սամվել Եղիշեի Բաղրյան - ամբիոնի վարիչ, դասախոս
Սվետլանա Գավրուշի Ֆիրյան - դասախոս
Վալերի Եֆրեմի Քոչարյան - դասախոս
Գայանե Պարգևի Հարությունյան - դասախոս
Աշոտ Արթուրի Բադալյան - դասախոս
Մուրադ Տիգրանի Շահրամանյան - դասախոս
Մարինե Արկադիի Մուսայելյան - դասախոս
Սուսաննա Սլավայի Հայրապետյան - դասախոս