Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Ամբիոններ

Ամբիոններ

Տնտեսագիտության ամբիոն

Տնտեսագիտության ամբիոնը հիմնադրվել է 2002-2003 ուսումնական տարվա սկզբին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր տնտեսության և հանրային կյանքի մյուս բնագավառներում տնտեսագիտության դերի կարևորման, տնտեսագիտական գիտելիքներով զինված որակյալ կադրերի պատրաստման անհրաժեշտության գիտակցմամբ:

Ամբիոնի դասախոսների գիտական հետաքրքրությունների շրջանակներում շուկայական տնտեսական հարաբերությունների հաստատման և սոցիալական, իրավական պետության կայացման հիմնահարցերն են:

   Ամբիոնը մասնագետներ է թողարկում նաև համալսարանին կից գործող քոլեջում:

Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվում են գիտական հոդվածներ, գիտագործնական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ և ուսումնասիրություններ։

Ամբիոնի նպատակն է

Պատրաստել ՀՀ կրթության բնագավառում առաջադրված չափանիշերին բավարարող, ժամանակակից գիտական հետազոտություներ, մշակումներ իրականացնող, սոցիալ-մշակութային արդյունավետ գործունեություն ծավալող բարձրորակ մասնագետներ:

 

Ամբիոնի աշխատակիցներն են
Մանուշակ Մկրտչյան - ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
Դավիթ Աղաջանյան - տ.գ.թ., դոցենտ
Արկադի Պողոսյան - տ.գ.թ., դասախոս
Լենա Խաչատրյան - դասախոս
Նինել Դանիելյան - դասախոս