Դպրատուն
Դպրատուն
Կանոնակարգ
«ԴՊՐԱՏՈՒՆ» ՀԱՆԴԵՍԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
«Դպրատուն» պարբերականի հիմնադիրը Ստեփանակերտի «ԳրիգորՆարեկացի» պետհավատարմագրված համալսարանն է։ «Դպրատունը» նախկինում լույս էր ընծայվում որպես տարեգիրք, այս տարվանից (2019թ․) հրատարակվում է իբրև հանդես, հաճախականությունը՝ տարեկան առնվազն երկու համար։
«Դպրատուն» հանդեսի խմբագրությունը տպագրության է ընդունում հասարակական գիտությունների գծով անտիպ, էլեկտրոնային պարբերականներում չհրատարակված հոդվածներ, գրախոսություններ, մենագրական, մեթոդական, հետազոտական աշխատանքներ և ուսումնասիրություններ՝ գիտական պատշաճ մակարդակով։ Խստորեն պահպանվում են ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունելի պարբերականներին ներկայացվող պահանջները։
Նյութերի հրատարակման կարգն այսպիսին է․ դրանք երեք օրվա ընթացքում ուղարկվում են մասնագիտական կարծիքների։ Դրական երաշխավորագիր ստանալուց հետո ստորագրվում են տպագրության։
Հանդեսում զետեղված յուրաքանչյուր նյութի առաջին էջի տակ կատարվում է ստույգ հղում՝ երբ է ընդունվել հոդվածը «Դպրատուն» խմբագրությունում, երբ է հոդվածի մասին ստացվել մասնագիտական կարծիք-երաշխավորագիրը, երբ է նյութը ստորագրվելտպագրության։
Գրախոսների գաղտնիությունը պահպանվում է։
«Դպրատուն» հանդեսի խմբագրության, ինչպես նաև գրախոսների կողմից հոդվածների գնահատման ու արժևորման գործում վերաբերմունքի ու մոտեցումների առարկայականությունը (օբյեկտիվությունը) խստորեն պահպանվում է։ Այն նյութերը, որոնք հավանության չեն արժանանում մասնագետների կողմից, կամ կատարվում են դիտողություններ, կարծիքը ստանալուց հետո, կարճ ժամանակում՝ երեք օրվա ընթացքում, այդ մասին տեղյակ են պահվում հեղինակները։ Վերամշակելուց հետո հոդվածները ներկայացվում են տպագրության։ Նյութը մերժվելու դեպքում «Դպրատան» կողմից հեղինակին ներկայացվում են անհրաժեշտ հիմնավորումներ։
Նրանք, ովքեր աշխատում են ատենախոսական թեմաների վրա և հոդվածներ են ներկայացնում տպագրության, պետք է նյութին կցեն անպայման իրենց գիտական ղեկավարների կարծիքը՝ հաստատված ստորագրությամբ։ Բուհական համապատասխան ամբիոնների երաշխավորագրերն ընդունվում են թե ստորագրված և թե կնքված վիճակում։
Գիտական հրապարակումների գործընթացը «Դպրատուն» հանդեսի խմբագրությունը կազմակերպում և կանոնակարգում է բարոյականության (էթիկայի) ընդունված սահմաններում ու շրջանակների մեջ՝ բարեկրթություն, արհեստավարժություն, մարդասիրություն, հարգանք և այլն, կարևորվում է ընթերցող-հեղինակ-խմբագրություն հարաբերությունների գործնականությունըև անմիջականությունը։ «Դպրատուն» հանդեսի գործելակերպի հիմքում Գիտական հրատարակումների էթիկայի կոմիտեի կողմից մշակված դրույթներն են (The Committee on Publication Ethics –COPE)։
Բնականաբար, հանդեսը նյութի մասին իր վերաբերմունքը կառուցում է՝ ելնելով նրա արժանահավատությունից, արծարծվող խնդրի հրատապությունից ու հետազոտական աշխատանքի մակարդակից։ Խմբագրություն հանձնված հոդվածի տպագրության կամ հրատարակման ոչ նպատակահարմարության մասին հեղինակը իրազեկվում է ժամանակին։
Հեղինակին ներկայացվող պահանջները խմբագրության կողմից հստակ են․ նյութը պետք է պարունակի մասնագիտական որոշակի նորույթ, ունենա գիտական պատշաճ մակարդակ, ինքնատիպություն, գիտական խոսքի մշակույթ, մասնագիտական եզրույթների ու հղումների հավաստիություն, հարցի հրատապություն, ոչ հիմնավոր ու կեղծ փաստարկներից զերծ լինի։ Հղումները՝ «փոխառված մտքերի ու պնդումների համա», լինեն համապատասխան էջի տակ։ Պետք է հղումներում խստորեն պահպանել տվյալների ընդունված հերթականությունը։
Երբ գիտական աշխատանքն արդեն տպագրության է ընդունվում հանդեսի խմբագրության կողմից, հեղինակը պարտավոր է մեկ շաբաթվա ընթացքում վճարել հոդվածի հրատարակության համար սահմանված գումարը (մեկ էջի համար՝ 1500 դրամ)։
«Դպրատունը» Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի կայքէջում ունի իր հատուկ բաժինը և էլեկտրոնային հասցեն dpratun.handes@gmail.com։
Հեղինակի հասցեն և հեռախոսահամարը պետք է կցվեն տպագրության ներկայացվող հոդվածին։
Պարբերականի լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Տպագրության հանձնվող աշխատանքներին ներկայացվող պահանջներն այսպիսինն են․
Էջի ձևաչափը՝ 70x1081/16:
Համակարգչային շարվածքը՝MS Word 2003-2010 ծրագիր։
Նյութի ծավալը՝8-10 էջ՝ ներառյալ ամփոփագրերը։
Տառատեսակը՝ Dallak Time, Arial LatArm, Arial LatRus, Nork:
Հոդվածի հետ ներկայացվում են նրա ամփոփագիրը և բանալի բառերը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Բանալի բառերը՝ 10-ից ոչ պակաս (կարող են լինել և բառակապակցություններ), ամփոփագիրը՝ 10-12 տողի սահմանում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝04794-18-59, 097-21-05-16, 097-25-93-93 հեռախոսահամարներով։