Դպրատուն

Դպրատուն

Ամփոփում

ՀԱՅ ԹԱԹԱՐԱԿԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ) ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ(1905-1906ԹԹ.) ԵՎ ՀԱՅՈՑ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ

ՌԱԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Բանալի բառեր։ Ընդհարումներ, պատմություն, ազատագրական պայքար, քոչվոր ցեղեր,հայ-թաթարական, կամավորական ջոկատներ, սխրանք, ֆիդայական շարժում, հրոսակախմբեր, գաղափար,քաղաքական:

Հեղինակը հոդվածումանդրադառնում է հայ-թաթարական ընդհարումներին (1905-1906թթ․), որոնք, ցավոք, մեր պատմության ամենից քիչ լուսաբանված (կամ՝գրեթե չուսումնասիրված) էջերից են։

 

Հոդվածի մեջ առաջինանգամ գիտական շրջանառության մեջ են դրվում փաստեր, որոնք ներկայացնում են ոչ միայնքոչվոր ցեղերի՝ թաթարների, Այսրկովկասում հայտնվելու հանգամանքների, այլ նաև նրանցհեռագնա նկրտումների մասին։ Աշխատության մեջ առանցքային տեղ է տրվում, բնականաբար,հայ ժողովրդի ֆիդայական շարժման անհրաժեշտությանն ու կարևորությանը, ազգի նվիրյալ զավակներՆիկոլ Դումանի, Խանասորի Վարդանի, Սեբաստացի Մուրադի, Քեռու, Դրոյի (Դրաստամատ Կանայան),Սեպուհի, Կայծակ Առաքելի, Համազասպ Սրվանձտյանի և ուրիշների նվիրվածությանը, նրանցանձնուրաց ու կազմակերպված պայքարին՝ հանուն հայրենի հողը հրոսակախմբերից ազատագրելուվեհ գաղափարի։