Դպրատուն

Դպրատուն

Ամփոփում

ՊԱՏԿԵՐ.ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑԴԵՊԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆԸ, ԿԱՄ՝ ԺԱՄԱՆԱԿԻ և ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՌԻ ՄԵՋ

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանալի բառեր: Քնարերգություն, պատկեր, առար­կա­յական, տրամաբանական, ոգեղեն, ժամանակ և տարա­ծութ­յուն, ավանդական, նորարարական, ոգի, թումանյանա­գի­տություն, գեղագիտություն, հառաչանք, մարդ, մետաֆոր, բա­նաձևա­յին մտածողություն, ստեղծագործություն, ժողո­վըրդա­կան բանահյուսություն:

Հոդվածում անդրադարձ է կատարվում Հովհաննես Թումանյանի քնարերգության գեղարվեստական եւ գեղա­գիտական առանձնահատկություններին, պոետիկային՝ հայ եւհամաշխարհային գրականության զարգացման ընդհա­նուր համապատկերում։

Գիտական վերլուծության են ենթարկվում գրողի ստեղծագործությանթեմատիկ-գաղափարական բովան­դա­կութ­յան, ինչպես նաեւ էպիկական ոճի եւ մտածողությանսերտ կապն ու ներքին առնչությունները հայկական ժողովրդա­­­կան  հարուստբանահյուսության հետ։ Ուսումնա­սիրության մեջ հատուկ տեղ է հատկացվում հին ու նորաշխարհների պայքարում հստակ ուրվագծվող կերպար­ների մեկնությանը, մարդու մեջմարդկայինի կատարելա­գործ­ման /«դեռ հեռու է մինչեւ մարդը իր ճամփեն»/թումանյանական Տեսլականին, որը եւ դիտարկվում է որպես բանաստեղծի գլխավորմետաֆոր։

Հեղինակը հետազոտականաշխատանքում հանգա­մանորեն քննում է  պատկերը /պատկեր-գործողություն/ առար­­­կայա­կանությունից դեպի ներքին տրամաբանությունն ու էութենականը «տանելու»գրողի նորարարական միջոց­ներն ու հնարանքները, սոցիալ-հոգեբանական ժամանակն ու տարածությունըբառում տարրալուծելու, իր ժամանակն ու իր հայրենիքը ստեղծելու սկզբունքները,թումանյանական կենսափիլիսոփայության ամբողջական արժեհամակարգի բնորոշ կողմերը։

Ամփոփում

ՆԱՐԵԿԻ ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԼՈՒԾՄՈՒՆՔԻ ՉՈՐՍ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ( ԲԱՆ Ա-ԲԱՆ ԻԸ )

ԼԱԼԱՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Բանալիբառեր։Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», խորհրդաբանություն, չորս խմբագրություններ, Նալյանի մեկնություն, Աստված, առաքինություն,մեղք, Ս. Հոգի, Քրիստոս, ապաշխարություն, աղոթք, «մեղա»:

Նարեկի միջնադարյան լուծմունքիչորս խմբագրություններում արտացոլված աղոթքի խորհրդապաշտության, սիրո, ապաշխարությանխորհրդաբանության ընկալումները մեկնաբանների կողմից ճոխացվում են քրիստոնեական մարդաբանությաննվաճումներով, որը խորապես հոգեհարազատ է Արևելաքրիստոնեական խորհրդագիտության Նարեկացիականըմբռնողությանը, քանզի «Մատեան»-ն արդենիսկ այդ ոգու հանճարեղ մի արտահայտությունն է։ Ի վերջո, այս ամենը միտված է ապաշխարությանընթացքով առ Աստված սիրո հարաբերության վերականգնման և փրկության հույսը չմարելու հոգևորգիտելիքների փոխանցման նպատակին։

Ամփոփում

ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ:

ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ

Բանալի բառեր։ Պոետական, հիմնարար, բնաշխարհիկ, կոթողային, փառերգող, աստվածանվեր, ներաշխարհային,խորհրդանիշ-օրինակ, ինքնաճանաչման, սրբագործված:

Վարդան Հակոբյանի գեղագիտականհավատամքը հայրենիքն է, իսկ պոետական խոսքի գերակա թեման՝ Արցախը: Բանաստեղծիգեղագիտության մեջ Արցախ աշխարհի թեմայի գերակայությունը պայմանավորված է ոչ միայննրա աշխարհայացքով, այլ նաև ոչ վաղ անցյալի արյունոտ իրադարձությունների, դրանցհաջորդած կենսաերևույթների ցավոտ ընկալումներով:

Հակոբյանի բանաստեղծական էության խորքն ու տարածքըամբողջ հարստությամբ երևում են հենց Արցախին և արցախցուն նվիրված գործերում, որոնց հենքում արցախյան բնաշխարհիկ խորապատկերներով ու գուներանգով գեղարվեստականացվածարցախական ոգին է, հավատն ու լավօրվա երազանքը:

Ամփոփում

ՍԱՐՈՅԱՆ-ԿԱՐԱՊԵՆՑ ԳՐԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանալի բառեր։Արդիական հնչեղություն, գրչի թագավոր, համաշխարհային գիտակցություն, գրական առնչություններ, անհանգրվանհոգեաշխարհ, օտարություն, ամերիկյան գրականություն, ստեղծագործական դաշտ, կերպար, հայրենիք,հայկական միջավայր։

Սույն հոդվածումանդրադարձել ենք Վիլյամ Սարոյան-Հակոբ Կարապենց գրական առնչություններին։ Փորձել ենքցույց տալ, որ և´ Սարոյանը, և´ Կարապենցըհաճախ ստեղծագործական դաշտում ներգրավել են ծագումով օտար կերպարների՝ «անծանոթ հոգիների»։Նրանց հերոսներն «օտարության» տառապանքը կիսող մարդիկ են՝ անկախ ազգությունից, սակայնմի էական չափով՝ հայկական բնավորության գծերով:

Երկու հեղինակների գործերը համեմատելով՝ եկել ենք հետևյալ եզրակացության․  Վ. Սարոյանը խորն է նստած  Հ. Կարապենցի ստեղծագործական ներքին շերտերում։