Դպրատուն

Դպրատուն

Ամփոփում

ՂԱՐԱԲԱՂԸ Մ. ՅՈՒ. ԼԵՐՄՈՆՏՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

ԶԱԽԱՐՈՎ ՎԼԱԴԻՄԻՐ

Բանալի բառեր: Լերմոնտով, Խաստատով.Ակիմ Շան-Գիրեյ, Շումա, Շուշա, ավանդազրույց, դաստան, Շուշի, Ստեփանակերտ, ճանապարհ:

Ռուս մեծ բանաստեղծ Մ. Յու. Լերմոնտովի եւ նրա շրջապատի որոշակի անձանց  կողմից Ղարաբաղի  /պատմական Հայաստանի 10-րդնահանգ Արցախ/ հետ ունեցած առնչությունների եւ, մասնավորապես, կովկասյան առաջին աքսորիշրջանում բանաստեղծի՝ կարճատեւ այցով Շուշիում եղած լինելու  շուրջ է ՌԴ Լերմոնտովյան կոմիտեի նախագահ, պրոֆ. Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զախարովի՝ գիտականուսումնասիրությունը:

            Պետք է ասել,որ Արեւելքի մշակույթի կերպարներն ու Կովկասը Լերմոնտովին ուղեկցել են ստեղծագործականողջ, ցավոք՝ կարճատեւ,  կյանքում, ընդ որում,Լերմոնտովը միայն առաջին ու երկրորդ աքսորների ժամանակ չէ, որ եղել է Կովկասում. երկրամասընրան ծանոթ է եղել դեռ մանկությունից...

 

            Մեծ բանաստեղծիղարաբաղյան այցի մասին ինչպես հիմք՝ այնպես էլ վեճերի առիթ է տվել 1837 թ. վերջին նրա  մտերիմ Ս.Ա.Ռաեւսկու գրած նամակը: Շուշի այցելելուհարցի պարզմանն ու  բանաստեղծի մահից տարիներանց նրա  զարմիկ Ակիմ Շան-Գիրեյի՝  Շուշիում ծավալած գործունեության մասին է  ոչ միայն մասնագետների, այլեւ ընթերցողական լայնշրջանակի համար նախատեսված՝ <Ղարաբաղը Լերմոնտովի եւ նրա շրջապատի կյանքում>գիրքը: