Որակի ապահովման կենտրոն

Որակի ապահովման կենտրոն

Որակի ապահովման արտաքին գնահատում

«Հավատարմագրումը բուհի հասունության վկայականն է, ուստի, նախքան հասունության հայտ ներկայացնելը, պետք է անցնել մի քանի փուլեր, որոնցից ամենակարևորը ինքնավերլուծությունն է: Այն հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմելու հաստատության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների մասին և ըստ այդմ մշակելու տեղայնացված ռազմավարություն»:

ՀՀ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյան

Artaqin_vorak12

Հանրապետությունում որակի ապահովումը պարտադիր գործընթաց է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) համար: Այն բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից`

1. ՄՈՒՀ-երի որակի ներքին ապահովում (գնահատում), որը ՄՈՒՀ-ի պատասխանատվությունն է,

2. ՄՈՒՀ-երի որակի արտաքին ապահովում (գնահատում), որն իրականացվում է որակի ապահովման անկախ գործակալության՝ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ) հիմնադրամի կողմից:

Հայաստանի մասնագիտական կրթության որակի ապահովման համար ՈԱԱԿ-ը մշակել է որակի ապահովման համապարփակ շրջանակ, որը կառուցված է չորս մեխանիզմների շուրջը։ Դրանք գնահատվում են ըստ սահմանված չափանիշների և չափորոշիչների, որոնց նպատակն է օժանդակել ՄՈՒՀ-երին՝ հաստատության և իրականացվող մասնագիտության կրթական ծրագրերի մակարդակում կատարելու ինքնագնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ոլորտները:

Արտաքին գնահատումը մի գործընթաց է, որի միջոցով մասնագիտացված կազմակերպությունը հավաքում է տվյալ հաստատության, վերջինիս որոշակի միավորի (ստորաբաժանման) կամ հաստատության հիմնական գործունեության/ծրագրի մասին տվյալներ, տեղեկություններ և ապացույցներ` այդ հաստատության կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ հայտարարություն կատարելու համար: Արտաքին գնահատումն իրականացվում է արտաքին փորձագետների, գործընկերների կամ տեսուչների կողմից և սովորաբար պահանջում է երեք տարբեր գործողություններ.

1. ինքնվերլուծության զեկույցի վերլուծություն,

2. փորձագիտական խմբի այց,

3. գնահատման զեկույցի պատրաստում: