Որակի ապահովման կենտրոն
Որակի ապահովման կենտրոն

Կենտրոնն իր նպատակների ու խնդիրների լուծման համար իրականացնում է հետևյալ գործառույթները.
1.Համալսարանի որակի ապահովման գործընթացների կառավարում:
2. Համալսարանի որակի ներքին ապահովման քաղաքականության և ռազմավարության մշակում ու պարբերական վերանայում, որակի ներքին ապահովման գործընթացների պլանավորում, իրականացում, գնահատում և շարունակական բարելավում, բոլոր մակարդակներում խորհրդատվական աջակցության տրամադրում:
3.Համալսարանի որակի ապահովման ներքին չափանիշների ու չափորոշիչների մշակում ազգային և միջազգային պահանջներին համապատասխան:
4. Համալսարանի որակի գնահատման համագործակցային աշխատանքների կազմակերպում և համակարգում:
5. Կառուցվածքային ստորաբաժանումներում որակի ապահովման գործառույթների ու ընթացակարգերի իրականացման խթանում և մշտադիտարկում:
6.Ֆակուլտետների խորհուրդների ու ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում և դրանց կողմից կրթական բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում:
7. Կենտրոնի կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով աշխատանքային խմբերի ստեղծման պլանավորում, գործունեության համակարգում, մեթոդական ու ընթացիկ աջակցության տրամադրում:
8.Կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի գնահատում, ընթացիկ մշտադիտարկում և որակի ապահովման ընթացակարգերին, սահմանված կրթական չափորոշիչներին, ԱՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) նկարագրիչներին և/կամ կրթական ծրագրերի վերջնարդյունքներին դրանց համապատասխանության պարբերական վերանայում:
9. Համալսարանի որակի ապահովման գործընթացների և արդյունքների վերաբերյալ Համալսարանի ներքին ու արտաքին շահակիցների հաշվետվողականության ապահովում՝ թափանցիկ, մատչելի և օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմամբ:
10. Ներբուհական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետվությունների, զեկուցագրերի, զեկույցների, վերլուծությունների և նմանաբովանդակ այլ փաստաթղթերի կազմում:
11. Կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման գործիքների (հարցումներ, ֆոկուս խմբեր և այլն) ու ընթացակարգերի մշակում և իրականացման գնահատում:
12.Որակի ապահովման վերաբերյալ կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերի մշակում և աջակցության տրամադրում:
13. Կենտրոնի տարեկան աշխատանքային ծրագրի, գործունեության արդյունքների և կատարողականի հաշվետվության ներկայացում՝ Համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը և հաստատմանը:
14. Համալսարանի գործունեության վերլուծություն, կրթական բարեփոխումներին և զարգացմանը նպաստող առաջարկությունների ներկայացում:
15. Համալսարանի գիտական խորհրդին և ռեկտորին որակի ապահովման առկա վիճակի, դրա առանձին բնութագրիչների, կատարողականի առանցքային ցուցանիշների մասին հաշվետվության ներկայացում: