Ռեկտոր
Ռեկտոր
Սևակ Հակոբյան
Հարգարժան բարեկամ
Ողջունում եմ Ձեզ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի կայքէջում։ Հուսով եմ, այստեղ Դուք կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխանները եւ անհրաժեշտ տեղեկություններ կստանաք ուսումնական մեր հաստատությունում ծավալված աշխատանքների, գիտակրթական գործունեության ու նորույթների մասին, իհարկե՝ ժամանակակից զարգացած բուհերին ներկայացվող նորագույն պահանջների ընդհանուր համապատկերում։ Համալսարանը ստեղծվել է քսանյոթ տարի առաջ եւ, ինչպես տեսնում եք, մաքառումների ու կայացման արգասավոր ուղի է անցել, այն հաստատել է իր կայուն տեղն ու դերը Արցախի երիտասարդ հանրապետության /եւ ոչ միայն/ համար բարձրակարգ մասնագետնեեր, հայրենանվեր գործիչներ պատրաստելու ասպարեզում՝ հենվելով կրթական համկարգում արմատավորված նոր ու առաջավոր փորձի վրա, առաջնորդվելով ինչպես մայր Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջնակարգ բուհերի լավագույն օրինակով։ Ավելին, համապատասխան պայմանագրեր ենք կնքել ու աշխատանքային համագործակցություն ծավալել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մի շարք գործընկերային համալսարանների հետ՝ ուսանողակենտրոն մեր գործունեության մեջ հիմնական շեշտը դնելով կրթության բարձր որակի ապահովման ներքին համակարգը կատարելագործելու, այլ խոսքով՝ եվրոպական կրթական չափորոշիչներին ու չափանիշներին, աշխատաշուկայի պահանջներին համահունչ որակի մշակույթ ստեղծելու վրա։
Կրթական ծրագրերը հասարակության կարիքներին համապատասխանեցնելու նպատակով բուհում ներդրված եւ շարունակաբար կիրառվող կառուցակարգերը /մեխանիզմները/ առավել արդյունավետ են դարձնում ուսանող եւ շրջանավարտ հետադարձ կապը։ Այս խնդիրը մեզ համար առանցքային է եւ էական տեղ ունի բուհի ռազմավարական ծրագրում։ Ուրախ ենք, որ մեր ջանքերն ու ձգտումները շոշափելի հաջողություններով են պսակվում. մեր բուհի շրջանավարտները գերազանց քննություն են բռնում կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ թե Արցախում, թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս։ Բուհի ուսումնակրթական աշխատանքների կազմակերպման գործում ընգրկված են գործիմաց ու նվիրյալ մասնագետներ,որոնց գիտական հետազոտությունները տպագրվում են համալսարանի «Դպրատուն» հրատարակչության կողմից՝ համանուն պարբերականում, ինչպես նաեւ առանձին գրքերով։
Համալսարանն ունի պրոֆեսորադասախոսական բարձրակարգ կազմ, արդիական արքավորումներով ու գիտատեխնիկական անհրաժեշտ հարմարություններով հագեցած կաբինետներ, լուսավոր ու հարմարավետ լսարաններ, միջոցառուների, Պոեզիայի եւ գիտական նիստերի, ինչպես եւ մարզական անհրաժեշտ կահավորվածությամբ դահլիճներ, Արցախում եզակի գրադարան՝ գիտական եւ գեղարվեստական հարուստ գրականությամբ /էլեկտրոնայինին զուգահեռ/։ Հայ իրականության մեջ բարի համբավ է վայելում մեր բուհում գործող Արեւմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կենտրոնը, որն իր տեսակի ու գործառույթների մեջ միակն է։ Ի դեպ, կենտրոնը անվճար հիմունքներով կազմակերպում է արեւմտահայերենի, հայագիտության, արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականության, գրաբարի դասընթացներ, որոնց առանձնակի սիրով են մասնակցում ոչ միայն մեր, այլեւ ուրիշ համալսարանների ուսանողներ։
«Գրիգոր Նարեկացի» համալսարանի ձեռքբերումներից է նրա «Հեռավար» դահլիճը՝ ամենաարդիական սարքավորումներով ու տեխնիկայով, որը հրարավորություն է ընձեռում, որպեսզի նարեկցի ուսանողներն ունկնդրեն ոչ միայն ԱՀ-ի կամ ՀՀ-ի, այլեւ աշխարհի ամենատարբեր ծագերում ապրող ու անուն հանած, լավագույն մասնագետների, գիտնականների, մշակույթի, արվեստի եւ գրականության գործիչների դասախոսությունները, հանդիպումներ ունենալ նրանց հետ։ Բնականաբար, նման բացառիկ հնարավորություններից մեր բուհին կից գործող Քոլեջի /այստեղ ընդունվում են, առանց քննությունների, հիմնական դպրոցների շրջանավարտները/, ուսանողները նույնպես օգտվում են արդյունավետորեն։ Այս ամենն, անշուշտ, խիստ դրական է անդրադառնում նարեկցիների կրթական բարձր որակի ապահովմանը։
Նարեկցիները ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ միջազգային ամենատարբեր մրցույթներում՝ լինեն դրանք գրական–գիտական, ինտելեկտուալ, մարզական, թե այլ բնագավառներում, առաջնային տեղեր են գրավում՝ միշտ բարձր պահելով անմահ Նարեկացու անունը կրող բուհի վարկանիշն ու պատիվը։
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դռները բաց են նրանց առաջ, ովքեր ուզում են որակյալ բարձրագույն կրթություն ստանալ, դառնալ պահանջված մասնագետներ։
Ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու