Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Գլխավոր Ռեկտոր Կենսագրություն

Ռեկտոր

Ռեկտոր

Սևակ Հակոբյան

Սևակ Վյաչեսլավի Հակոբյանը ծնվել է 1973 թվականի մայիսի 31–ին,  ԱՀ Ստեփանակերտ քաղաքում, մտավորականի ընտանիքում:

1980-1990 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի  անվան թիվ մեկ միջնակարգ դպրոցում:

1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի  իրավաբանական ֆակուլտետը:

1992-1993 թվականներին աշխատել է  ԱՀ զինվորական դատախազությունում որպես  քննիչ, ապա 1993-1994 թվականներին եղել է զինվորական դատախազի օգնական: 

1996-1998  թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում: Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել:

1998-2005 թվականներին զբաղեցրել է ԱՀ  դատախազության  ընդհանուր հսկողության  (այժմ՝ պետական շահերի պաշտպանություն) բաժնի պետի պաշտոնը, 2005-2009 թվականներին՝ Ստեփանակերտ քաղաքի դատախազի պաշտոնը, 2009-2020 թվականներին՝ ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: 

2005 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ունի արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2020 թվականին ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

2020-2021 թվականներին աշխատել է որպես ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով  ներկայացուցիչ:

2021-2023 թվականներին  աշխատել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում որպես գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր: 

2023 թվականի մարտից  զբաղեցնում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Հեռ.՝ (097 255552), (098 09 99 99)  

Էլ. փոստ.՝  hakobyan73@yahoo.com