Մամուլը մեր մասին

Մամուլը մեր մասին

15.03.2021 «Մաթեմատիկայի կապը տնտեսագիտության հետ» թեմայով աշխատաժողով Գրիգոր Նարեկացի համալսարանում

հղում

Մարտի 15-ին Գրիգոր Նարեկացի համալսարանի «Հեռավար SMART» դասասենյակում տեղի է ունեցել «Մաթեմատիկայի կապը տնտեսագիտության հետ» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցում են Գր. Նարեկացի համալսարանի ուսանողներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ովքեր հակում ունեն մաթեմատիկայի հանդեպ:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, համալսարանի բնագիտական ամբիոնի դոցենտ Գեղամ Միքայելյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ աշխատաժողովի նպատակը տնտեսության օպտիմալացումը, տնտեսագիտության մոդելավորման խնդիրներն են:

«Պետք է բնական գիտություններին, հատկապես մաթեմատիկային զարկ տանք Արցախում, որպեսզի մեր ապագա սերունդը ավելի պատրաստված լինի: Մաթեմատիկան սերտորեն կապված է տնտեսության ճյուղերի՝ ռազմարդյուանբերության զարգացման, անվտանգության ապահովման հետ»,- նշել է Գեղամ Միքայելյանը՝ ավելացնելով, որ այդտեղ ստացած գիտելիքներն օգտակար են տնտեսության տարբեր ճյուղերում:

Ծրագրի նախաձեռնողները նման աշխատաժողովներ շարունակական են դարձնելու:

15/03/2021

×