Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Գլխավոր Կառուցվածք Ստորաբաժանումներ

Կառուցվածք

Կառուցվածք

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ, ԿԱՐԻԵՐԱՅԻ և ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի տնօրեն՝  Ալիկ Թելմանի Սարգսյան

2019 թվականին համալսարանում ստեղծվել է շրջանավարտների, կարիերայի և պրակտիկայի կենտրոնը, որի  նպատակն է  նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և համալսարնի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը, ինչպես նաև պրակտիկայի կազմակերպմանը:

Կենտրոնն իրականացնում է սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման ու վերապատրաստման դասընթացների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպում,պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների, դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում, պրակտիկայի գործընթացի պլանավորում, կազմակերպում, պրակտիկայի վայր հանդիսացող հիմնարկության ներկայացուցիչների վարձատրման գործընթացի փաստաթղթային կողմի ապահովում, պոտենցյալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ  համաձայնագրերի և հուշագրերի կնքում, դրանց իրականացման ապահովում և այլ գործառույթներ:

Հեռ.՝ 097 1 8 02 32,  102(ներքին)

Էլ. հասցե՝  patmutyun.2019@mail.ru