Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Բաժնի վարիչ՝ Շուշանիկ Արայի Անտոնյան
Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը գործում է 2019 թվականից:
Բաժնի նպատակն է նպաստել համալսարանի վերաբերյալ դրական հանրային կարծիքի և վարկանիշի ձևավորմանը, ապահովել համալսարանի մասին տեղեկատվության տարածումը:
Բաժնի հիմնական գործառույթներն են՝ պլանավորել և մշտադիտարկել ԶԼՄ-ի, ՀԿ-ի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման գործընթացները, վերլուծել լրատվամիջոցներում համալսարանի, կրթության և գիտության ոլորտների խնդիրների մասին հրապարակված և հեռարձակված նյութերը, ներկայացնել դրանք ղեկավարությանը և ապահովել համապատասխան ընթացքը, պատրաստել և տարածել համալսարանի մասին տեսաձայնագրություններ, ապահովել համալսարանի համացանցային կայքի բովանդակային թարմացումը և առցանց հետադարձ կապը:
Հեռ.՝ (097)249993, 105 (ներքին)