Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Գլխավոր Կառուցվածք Ստորաբաժանումներ

Կառուցվածք

Կառուցվածք

Արտաքին կապերի բաժին

Բաժնի պատասխանատու՝ Կամիլա Սեդրակի Երկանյան 

Արտաքին կապերի բաժինը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է  2019  թվականից:

Բաժնի հիմնական  գործառույթներն են՝   արտերկրի կրթական հաստատությունների և գիտական կենտրոնների հետ պայմանագրերի և համաձայնագրերի կնքման բանակցային գործընթացների կազմակերպում,   օտարերկրյա ուսանողներ և դասախոսներ համալսարան հրավիրելու նպատակով քայլերի ձեռնարկում,  համալսարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների երաշխավորությամբ միջազգային գիտակրթական պայմանագրերի կողմ հանդիսացող համալսարանների և գիտական կենտրոնների հետ պաշտոնական փաստաթղթերի փոխանակում և նամակագրության վարում, օտարերկրյա քաղաքացիների հետ համալսարանում ուսումնառություն ստանալու վերաբերյալ նամակագրության վարում, համալսարանի ֆակուլտետների և ամբիոնների, գործող ծրագրերի և մասնագիտությունների ու մասնագիտացումների, ընդունելության կարգի և պայմանների մասին տեղեկատվության տրամադրում, համալսարանի արտաքին կապերի զարգացմանն ուղղված միջոցառումներին՝ միջազգային կլոր սեղաններ, գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ, համալսարանի մասնակցության աշխատանքների կազմակերպում:  

Հեռ.՝ 0096181170665

Իմեյլ հասցեն՝ kamilazakar@yahoo.com